Շնորհավոր Տոնդ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ ու շնորհավոր ձեր տոնը ԱՆԿԱԽ ՀԱՅԵՐ։ Ասում եմ այս խոսքերը ու սիրտս մի տեսակ գոռոզ հպարտությամբ է լցվում։ Մեր 23 ամյա անկախ պատանի Հայաստանի ծնունդն է։
«Ոչ մի կասկած չունեմ, որ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կարտահայտի իր վաղուց հասունացած կարծիքն ու վճռականությունը` ասելով Այո: Երևի պատմության ընթացքում ոչ մի այլ խնդրի նկատմամբ մեր ժողովուրդն այդ չափով միասնական ու միաձուլ չի եղել տրամադրված: Բոլորս գիտենք, որ անկախ կյանքի ճանապարհին կարող են լինել դժվարություններ: Բայց համոզված եմ, որ մեր միասնականության ուժով դրանք կհաղթահարվեն: Առանց տատանվելու և միասնաբար մոտենանք քվեատուփերին և ասենք` Այո: Ցանկանում եմ մեր ժողովրդին միասնություն, միասնություն և վերստին` միասնություն»
Վիկտոր Համբարձումյան
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:
1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:
Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.
Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է:
Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիր
-------------------------------------------------------------------------
AUGURI
Buon compleanno indipendente Armenia
Armenia segnato Giorno di indipendenza il 21 settembre
La Dichiarazione sull'indipendenza è stata adottata dal Consiglio Supremo della Repubblica di Armenia il 23 agosto 1990.
Dopo i risultati di un referendum nazionale il 21 settembre 1991, quando 94,99 per cento della popolazione ha votato per la secessione dall'Unione Sovietica, la SC ha proclamato Armenia uno stato indipendente.


Nessun commento:
Posta un commento