Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25- ին, Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար բերդաքաղաքում, արհեստավորի ընտանիքում:1892 թ.-ին անդամագրվել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը,որից հեռացել է 1917 թ-ին: 1882 թվականին ավարտում է տեղի Մուշեղյան վարժարանը: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց մեկ տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար: Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում էԿոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենքհասցնելու համար։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Այնուհետև նա մտնում է այն ժամանակ կազմակերպած հայդուկային խմբերի մեջ, որոնք անհավասար,բայց հերոսական պայքար էին մղում Օսմանյան Թուրքիայի հայաջինջ պլանների իրականացման դեմ, իրենց ազգային գոյության պաշտպանության համար:Նրան մեծ համբավ են բերել հատկապես Առաքելոց վանքի (1901, նոյեմբեր) և Աղթամարի (1904, օգոստոս) կռիվները: 1904-ի վերջին Անդրանիկը եղել է Իրանում ու Այսրկովկասում, հանդիպել է հասարակական, քաղաքական շրջանների հետ. Թիֆլիսում բարեկամական կապեր է հաստատել և 1914-20-ական թթ. մշտապես առնչվել ու խորհրդակցել է Հ. Թումանյանի հետ:
Հայ-թաթարական կռիվների ժամանակ, զենք հայթայթելու նպատակով ուղարկվել է Ֆրանսիա և Բուլղարիա: Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թ.-ին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկումէր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը: Որպես հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Անդրանիկը շրջագայում է Թուրքիայում, լինում Կոստանդնուպոլիսում և անցնում Ռուսաստան: Այդ վայրերում նա ուսումնասիրում է իր հայրենակիցների վիճակը, ծանոթանում ազատագրական շարժումների գաղափարին: Արևմտյան Հայաստանի բազմաթիվ շրջաններում (Մուշում, Վանում Սասունում), Բուլղարիայում, Կովկասյան ռազմաճակատում և այլուր Անդրանիկը մասնակցել ու ղեկավարել է մոտ 150 ճակատամարտ:
Հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» (1906) կանոնագիրքը:
1907 թվականին Անդրանիկը անցնում է Բուլղարիա, նպատակ ունենալով թուրքական բռնակալության դեմ մղվող Հայ ազատագրական պայքարին միացնել բուլղար ժողովրդի՝ նույն թշնամու դեմ մղվող պայքարին: Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»` ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ: Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցով Անդրանիկը զբաղվում է Ֆրանսիայում,Բելգիայում, Անգլիայում, Իրանում, Եգիպտոսում, Շվեյցարիայում, խոշոր աշխատանք է ծավալում զենք ու զինամթերք ձեռք բերելու համար:
1912-1913 թթ. բալկանյան ժողովուդների պատերազմի ժամանակ Անդրանիկը իր հայկական վաշտով բուլղարական բանակի կազմում հաղթում է թուրքական զորամասերին և գերի վերցնում Յավեր փաշային :Բալկանյան 1-ին պատերազմում (1912-13) Գ. Նժդեհի հրամանատարության ներքո Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում մարտնչել թուրքական, զորքերի դեմ, արժանացել սպայի կոչման ու մարտական շքանշանների: 1913թ. հունվարի սկզբին հայկական վաշտը բուլղարական զորքերի կազմում մտնում է Մարմարա ծովի եվրոպական ափ՝ Ռոդոսթո քաղաք:Առաջին աշխարհամարտի (1914-18) սկզբին եկել է Թիֆլիս, նշանակվել Հայկական 1-ին կամավոր, ջոկատի (Կովկասյան բանակի կազմում) հրամանատար, ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական, գործողություններ, մեծ դեր խաղացել հատկապես Դիլմանի ճակատամարտում (1915, ապրիլ), Բիթլիսի ազատագրման ժամանակ,որում Կովկասը փրկվեց թշնամու ներխուժումից։ Անդրանիկը պարգևատրվում է Գևորգյան բազմաթիվ շքանշաններով: Գեներալ-մայորի զինվորական կոչում ստացած Անդրանիկ Օզանյանը մեկնում է Էրզրում՝հայկական զորամասերի ուժերով Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու համար: Դա այն շրջանն էր, երբ Հայաստանում իշխանության գլուխ անցան դաշնակները, 1918թ. հունիսի 4-ին Բաթումում Թուրքիայի հետ կնքած պայմանագրի համաձայն, պատրաստվում էին ցրել հայկական ջոկատները և մասնավորապես Անդրանիկի ջոկատը: Նա հրաժարվում է կատարել Բաթումի պայմանագրի պահանջները և անցնում Նախիջևան: Անդրանիկը հակվում էր դեպի Խորհրդային Ռուսաստանը:
Կանխատեսելով Բաքվում խորհրդային զորքերի և Անդրանիկի զորամասերի միացմա նվտանգը, դեռևս 1918թ. հուիսին Էնվեր փաշան խուճապահար հրամայում է թուրքական զորքերին. «Հանուն օսմանյան արդար կայսրության ոտքի հանեցեք զենքի ընդունակ բոլոր իսլամներին՝ Կովկասում մեր կարգերը հաստատելու համար»:
1919թ. հալածվելով բազմաթիվ թշնամիներից, Անդրանիկը անցնում է արտասահման, այնտեղից շարունակելու իր պայքարը ազատ ու անկախ Հայաստանի համար:
Անդրանիկը մահացավ 1927 թ. օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ Մեռնելուց առաջ պատգամել է` իր աճյունը տեղափոխել հայրենիք ու հանձնել մայր հողին: Ժամանակի, բարդ քաղաքական հանգամանքների պատճառով հնարավոր չեղավ իրականացնել մեծ զորավարի վերջին ցանկությունը: 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց 2000 թ.-ին այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Նրան են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։
Հայ ժողովուրդը երգեր է հորինել Անդրանիկի մասին, նրա անունը դասել է Վարդան Մամիկոնյանի և Դավիթ Բեկի անունների շարքում, նրա կերպարի մեջ տեսնելով իր առասպելական հերոս Սասունցի Դավթի գծերը:
Օսմանցու դեմ զենք բարձրացրիր,
Ահեղ կռիվ դու մղեցիր,
Հայրենիքդ պաշտպանեցիր,
Թշնամուն դուրս շպրտեցիր:
Կոտորածին չընկճվելով՝
Բազում կյանքեր դու փրկեցիր
Ճակատագրի բերումով
Դու Հունգարիա մեկնեցիր,
Մեզ բախտակից ժողովրդին
Օգնության ձե՛ռք մէկնեցիր:
Հայրենիքի կարոտն անսանձ
Սակայն շուտով քեզ հաղթեց,
Էրգրի կարոտով պարուրված,
Վերադարձար շուտով ետ:
Վերադարձար սակայն կրկին
Քիչ մնացիր քո երկրում՝
Հայաստանը այն չեր դարձել
Ինչ որ կուզեիր տեսնել դու:
ՈՒ կրկին մեծ ցավ ապրելով՝
Օտար երկիր մեկնեցիր
ԱՄՆ-ում վախճանվեցիր,
Պեր-Լաշեզում դու թաղվեցիր: