Հիշեցնենք, որ Կոստանին Օրբելյանը մահացել էր ապրիլի 24-ին՝ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում: Նա 86 տարեկան էր:
Կոնստանտին Աղապարոնի Օրբելյան (1928 թ. հուլիսի 29, Արմավիր-2014թ. ապրիլի 24, Լոս Անջելես), խորհրդային դաշնակահար, դիրիժոր, երգահան։ Ազգությամբ՝ հայ։ ՀԽՍՀ (1974) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)։
1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ։
1992 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում: Մահացել է 2014 թվականի ապրիլի 24-ին:
Konstantin Orbelyan
Il corpo del compositore Konstantin Orbelyan imbarcazione è stata spostata in Armenia(7.05.2014), e il funerale si terrà il 11 maggio. Il corpo di Orbelyan sarà messo a Komitas Pantheon.
Composer Konstantin Orbelian Dies Aged 86
Լոս-Անջելեսում կայացավ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի հոգեհանգստյան արարողությունը:
«Նա Երեւանը Խորհրդային ջազի մայրաքաղաք դարձեց»
Լոս-Անջելեսի Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցում կայացավ խորհրդային եւ մեր ժամանակների մեծատաղանդ կոմպոզիտոր, խմբավար Կոնստանտին Օրբելյանի հոգեհանգստյան արարողությունը: Առաջնորդարանի հսկա դահլիճը լեփ-լեցուն էր կոմպոզիտորի մերձավոր ու հեռավոր, ծանոթ ու անծանոթ հարազատներով ու երկրպագուներով, ովքեր եկել էին մասնակցելու Կոնստանտին Օրբելյանի վերջի հրաժեշտի երեկոյին եւ խոնարհումի տուրք մատուցելու նրա հիշատակին: Սգո ու գնահատանքի պատգամով հանդես եկավ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովհան Արքեսպիկոպոս Տերտերյանը, ընթերցվեց նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցական ուղերձը Էջմիածնից: Արարողության մասնակիցներից շատերը կոմպոզիտորի մտերիմ արվեստագետներն ու երաժիշտներն էին, որոնցից մի քանիսին “Հետքը” խնդրեց կիսել իրենց զգացողությունները:
Կոմպոզիտորի մասին ֆիլմի հեղինակ, երաժիշտ եւ հեռուստամեկնաբան Տիգրան Մուսոյան. «Չափազանց օրինավոր ու օրինակելի մարդու տեսակ էր, որը հազվադեպ է հանդիպում… ներքին անխախտ կարգուկանոնով, հաշվարկով ու կարգապահությամբ: Այդպիսի մարդու հետ առնչվելն իսկ արդեն բախտ է: Ինչ վերաբերում է ստեղծագործությանը, ապա միայն այն հանգամանքը, որ նա կարողացավ Խորհրդային երկրի նման բարդ մի պետությունում պատնեշներ ճեղքել ու մեծ ճանաչում ձեռք բերել, արդեն իսկ խոսում է մեծ տաղանդի գոյության մասին»:
Նորայր Վարդանյան /ջութակահար/- Վերջին 2 տասնամյակում, երբ երկուսս էլ ԱՄՆ էինք տեղափոխվել, չափազանց մտերմացել էր մեր ընտանիքի հետ: Նոր-տարիները մեզ հետ էր անցկացնում, թոռնիկներիս հետ սիրում էր խաղալ ու այնպես էր վերաբերվում նրանց, ասես իր սեփականը լինեին: Մաեստրոն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է 1979 թվականից, եւ նա հայ արվեստագետների վերջին ներկայացուցիչն էր, որ արժանացել է այդ կոչմանը: Ինձ համար նա հայ երաժշտության Մոցարտն է: Նրա գեղարվեստական մտածողության հիմքում ազգային երաժշտության ավանդույթներն են, շաղախված այն նորի հետ, որ ժամանակի ծնունդ էր”:
Կոմպոզիտորի եղբոր որդի, երաժիշտ եւ խմբավար Կոնստանտին Օրբելյան կրտսերը եկել էր Մոսկվայից, մասնակցելու հորեղբոր հուղարկավորությանը: «Իմ հորեղբոր մահը մեծ կորուստ է ոչ միայն մեր ընտանիքի, այլեւ բոլորի համար, ովքեր սիրում են նրա երաժշտությունը, ովքեր բախտ են ունեցել առնչվել նրա հետ, եւ ովքեր հպարտացել են ամեն անգամ, երբ Կոնստանտին Օրբելյանի նվագախումբը շրջել է աշխարհի բեմերում եւ ամենուր հնչեցրել հայկական երգը: Մարդ, որ Երեւանը Խորհրդային ջազի մայրաքաղաք դարձրեց…հենց Երեւանը, ոչ թե Մոսկվան կամ այլ քաղաք: Ռուսաստանի լավագույն երգիչներն ու երաժիշտները գալիս էին Երեւան, որպեսզի աշխատեն նրա հետ: Ես նրան միշտ կհիշեմ իբրեւ բացառիկ նպատակասլաց ստեղծագործողի, մարդու, որ մշտապես աշխատում էր եւ երբեք չէր հանգստանում: Անընդհատ ինչ որ բան էր ծրագրում, անընդհատ ինչ որ բան էր ստեղծում: Մեզ կպակասի նրա զարմանալի էներգիան, պայծառությունն ու տաղանդը»:
Կոմպոզիտորի եղբոր որդին պատմեց, որ ժամանակին, երբ Օրբլյանը Հայաստանից բնակության է գաղթել ԱՄՆ, կարճ ժամանակ անց Սան-Ֆրանցիսկոյից տեղափոխվել է Լոս-Անջելես, թեւ իր մերձավոր հարազատներն այդտեղ էին բնակվում: Նրան մագնիսի նման ձգում էր այս քաղաքը, ուր ծվարել էր հայահոծ համայնքը, ուր իր գործընկեր երաժիշտներն էին ապրում, ուր Էռնա Յուզբաշյանն էր ու Ժորա Մինասյանը, այլ երիտասարդ երգիչ-երգչուհիներ, որոնց հետ տարիներ աշխատեց:
Այսօր կոմպոզիտորի դին կտեղափոխվի Հայաստան, որտեղ մայիսի 11-ին կկայանա հանգուցյալի հուղարկավորությունը: ԱՄՆ-ից Հայաստան հանգուցյալի դին տեղափոխելու ողջ ծախսերը հոգացել են նրա հարազատները: Կոնստանտին Օրբելյանը հավիտյանս կհանգչի Կոմիտասի անվան պանթեոնում:
Կարինե Դանիելյան
Nessun commento:
Posta un commento