Այս տարի՝ սեպտեմբերի 26-ին, Հայ Առաքելական Եկեղեցին, նշելու է Ս. Գևորգ զորավարի տոնը: Այդ առթիվ Ս. Պատարագ կմատուցվի նրա անունը կրող եկեղեցիներում:
Տիեզերահռչակ զորավար եւ Քրիստոսի վկա ս. Գեւորգը կապադովկացի ազնվական էր, բարեպաշտ ծնողների զավակ: Նա գերազանց զինվոր էր եւ ուներ հազարապետի աստիճան:
Սբ. Գևորգը` Քրիստոսի քաջամարտիկ մարտիրոսը, արի նահատակը, մարտիրոսների պարծանքի թագը և Քրիստոսի հաղթող զորականը, Ս. Գևորգ զորավարը ծնունդով Կապադովկիացիների գավառից էր, որ հայերը Գամիրք էին կոչում: Նրա անունը թարգմանվում է «մշակ», «հողագործ»:
Մեծացել է քրիստոնյա ընտանիքում: Այնուհետև զինվորագրվել է հռոմեական բանակում և կարճ ժամանակամիջոցում հասել զորավարի աստիճանի: Եղել է Դիոկղետիանոս կայսեր սիրված անձնավորություններից:
Դիոկղետիանոս կայսեր օրոք քրիստոնյաների դեմ մոլեգնող հալածանքների ժամանակ, արհամարհելով մահվան սպառնալիքը, կայսեր առջեւ Գեւորգն արիաբար խոստովանեց իր հավատը: Նրան ենթարկեցին բազում տանջանքների, որոնք, սակայն, չկարողացան սասանել սրբին: Ավելին՝ նահատակության մեջ նրան ուղեկցում էին զարմանալի նշաններ, որոնցից զարհուրում էին հեթանոսները, իսկ շատերը՝ խոստովանում, թե մեծ է քրիստոնյաների Աստվածը: Նրանց թվում էր նաեւ Աղեքսանդրե թագուհին: Տեսնելով այն ամենը, որ կատարվում էր Տիրոջ հավատարիմ ծառայի միջոցով, նա էլ հավատաց Քրիստոսին եւ Գեւորգի հետ դատապարտվեց մահվան: Մահապատժի վայրը դեռ չհասած՝ թագուհին աղոթելով խաղաղությամբ ավանդեց իր հոգին, իսկ սուրբ Գեւորգը նահատակվեց՝ գլխատվելով զինվորների կողմից:
Ս. Գեւորգի մասին ավանդությունը պատմում է, թե նա մի վիշապ է սպանել՝ փրկելով մի աղջկա, որն իբրեւ կերակուր հանձնված էր նրան: Այս ավանդությունը խորհրդանշում է սուրբ զորավարի արիասիրտ պատերազմը եւ հաղթանակը սատանայի նկատմամբ: Բացի այդ՝ Դիոկղետիանոսին նույնպես անդնդային վիշապ էին կոչում, որին հաղթեց ս. Գեւորգը իր անկոտրում հավատով:
Վերևում Ս. Գեւորգի հանրահայտ սրբապատկերն է, որտեղ նա, ձիու վրա նստած, նիզակով խոցում է վիշապին, սքանչելի խորհրդանիշ է չարի դեմ քրիստոնեության պայքարի եւ հաղթանակի՝ ոչ միայն մարտիրոսությամբ, այլեւ առաքինություններով ու սրբությամբ:
Ս. Գևորգը համարվում է Անգլիայի նաև Վրաստանի պաշտպան սուրբը: Համարվում է նաև ամենաշատ մեծարվող սրբերից մեկը Կաթոլիկ, Ուղղափառ, Հայ Առաքելական եկեղեցիներում։ Ամենահայտնի սուրբ զորավարներից է։
Քրիստոսի քաջ նահատակ Գևորգը, փայլում էր որպես պայծառ աստղ ասպարեզում: Նա համարձակ եկավ դատավորի մոտ և ասաց. «Ես քրիստոնյա եմ` Քրիստոսի ծառա, և անարգում եմ ձեր կռապաշտ մոլորությունը»: Դատավորը, տեսնելով նրա այսքան վայելուչ հասակն ու տեսքը, կանչեց նրան իր մոտ և ողոքական խոսքերով համոզում էր ուրանալ Քրիստոսին և զոհ մատուցել կուռքերին, խոստանում էր նրան բազում պարգևներ: Իսկ Քրիստոսի սուրբ վկան արհամարհեց նրա խոսքերը և ասաց. «Ես քրիստոնյա եմ և Քրիստոսի ծառա»: Այն ժամանակ չէին դադարում ամենքը Գևորգի քաղցրագեղ դեմքին նայելուց, և չէր ախորժում ականջը լսել ուրիշ բան, քան թե նրա քաղցրախոս բառերը, որ անարգում էր նրանց կուռքերը և դավանում էր Քրիստոս Աստծուն:
Այնժամ զորականներից մեկը գեղարդով հարված հասցրեց Գևորգի որովայնին, և թափվեց շատ արյուն: Սրբին տարան բանտ, կապեցին փայտին, և Տիրոջ հրեշտակը իջավ նրա մոտ և բժշկեց նրա վերքերը: Օրեր անց, հանելով բանտից, սրբին կրկին հարցաքննեցին, թե կուրանա՞ Քրիստոսին, և տեսան, որ հաստատուն է Քրիստոսի հավատի մեջ և անարգում է կուռքերին: Այն ժամանակ պատրաստեցին մի փայտե անիվ, շուրջանակի պատելով սուր սլաքներով, հագցրեցին այն Սուրբ Գևորգին և գլորեցին զառիվայր տեղով, որտեղ ամբողջ մարմինը սրբի կտրատվեց: Տիրոջ հրեշտակը իջավ երկնքից, ազատեց Սբ. Գևորգին անիվից և բժշկեց նրա բոլոր վերքերը: Տեսնելով դա` անհավատները ամաչեցին, բայց վերցնելով տարան սրբին բանտ` մի այրի կնոջ տուն: Սբ. Գևորգը նստեց տան սյուներից մեկի պատվանդանի մոտ, և նույն ժամին սյունը կանաչելով ծաղկեց և արմատացավ, և տան տանիքի վրա բարձրացավ տասնհինգ կանգուն ունեցող ծառ: Սբ. Գևորգը ասաց այրի կնոջը, թե «քաղցած եմ, բեր ինձ հաց ուտելու»: Կինը պատասխանեց. «Իմ տանը հաց չկա»: Սուրբն ասաց.
- Ո՞ր աստծունն ես պաշտում:
Կինը պատասխանեց.
- Ապողոնին:
Սուրբն ասաց.
- Հիրավի չունես հաց, որ ապողոնին ես պաշտում:
Եվ կինը դուրս եկավ տնից, որ հաց բերի սրբին: Նույնժամ Ռափայէլ հրեշտակապետը դրեց սրբի առաջ բարիքներով լի սեղան, և նա կերավ ու հագեցավ` գոհություն հայտնելով Աստծուն: Երբ կինը եկավ, տեսավ բարիքներով լի սեղանը, կանաչած սյունը և բարձրացած ծառը, ընկավ սրբի ոտքերի մոտ, հավատաց ի Քրիստոս ու ասաց.
- Ողորմի´ր ինձ, ծառա Աստծո Բարձրյալի: Կինը` վերկենալով գնաց իր մառանը և բերեց սրբի առաջ իննամյա և իննամսեկան մի անդամալույծ մանուկ, որին պահում էր այնտեղ: Բերելով մանկանը` դրեց սրբի ոտքերի մոտ, և նա դրոշմեց երեխային աստվածային նշանով: Իսկույն բժշկվեց մանկան ամբողջ մարմինը բացի ոտքերից: Սուրբն ասաց. «Պատշաճ ժամին ոտքերն էլ կբժշկվեն` իմ խոսքերը կատարելու պահին»:
Սբ. Գևորգը վերկենալով գնաց դատավորների ատյանը և հանդիմանում էր նրանց կռապաշտ մոլորությունը: Նրանք ասում էին. «Ո՞վ է սա»: Սուրբը պատասխանեց.
- Ես եմ, Աստծո ծառան ` Գևորգը, որ անիվով ձեր կողմից գլորվեցի և սրախողխող լինելով կտրատվեցի: Ա´րդ տեսեք և ամաչեք, որովհետև իմ Տեր Աստված` Հիսուս Քրիստոսը, ողջացրեց ինձ և նորոգեց իմ կտրատված անդամները: Եվ անհավատներից շատերը հավատացին ի Քրիստոս, որովհետև տեսել էին նրան մահացած անիվում և կենդանացած:
Թագավորի հրամանով բոլոր նորադարձ քրիստոնյաներին հանեցին քաղաքից դուրս և սպանեցին: Սբ. Գևորգի մասին լսեց նաև թագուհին`Ալեքսանդրիան և հավատաց ի Քրիստոս, եկավ, ընկավ սուրբի ոտքերը` աղաչելով նրան սովորեցնել ճշմարտության հավատքը:
Սբ. Գևորգին գցեցին կրե հորի մեջ և դրեցին նրա վրա ծանր սայլ: Տիրոջ հրեշտակը պահեց նրան կրի մեջ անվնաս, որտեղ սուրբը թաղված մնաց երեք օր: Նա դուրս եկավ կրից առանց վնասի, ինչի համար շատերը հավատացին ի Քրիստոս: Այդ բանի մասին լսեց Ալեքսանդրիա թագուհին և ուրախությամբ գոհացավ Աստծուն իր ի Քրիստոս հավատի համար: Սբ. Գևորգին հագցրեցին երկաթե կոշիկներ, մեխերով գամեցին դրանք ոտքերին և մանացնում էին նրան այսկողմ և այնկողմ, իսկ սուրբը չէր դադարում Աստծուն փառք տալուց: Եվ ձայն եղավ նրան երկնքից, որ ասում էր. «Զորացի´ր և քաջ եղիր, ծառա´ իմ Գևորգ, որովհետև Ես քեզ հետ եմ, դու կլինես հայտնի բոլոր սուրբերին, ամբողջ երկրում»: Որովհետև ինչպես Պետրոսը` բոլոր սուրբ առաքյալների գլուխն է, այնպես էլ սբ. Գևորգը` գլուխն է բոլոր մարտիրոսների: Որովհետև երկու թագավորների` Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի և յոթանասուն դատավորների առջև յոթ ամիս վկայեց Քրիստոսի Աստվածությունը և երեք անգամ մահացավ կարծրագույն տանջանքներից, և դարձյալ կենդանացավ և հարություն առավ մեռելներից: Չորրորդ մահվամբ կատարելության հասավ և հանգեց ի Քրիստոս:
Մինչդեռ դատավորները նստած էին ատյանում, կային այն տեղում վաղ ժամանակներից մահացած մարդկանց շիրիմներ: Այնժամ ասաց Մագնետիոս դատավորը. «Ով Գէորգիէ, կենդանացրու այս մահացածներին, և մենք կհավատանք քո Աստծուն»: Եվ սուրբը, ծնկի գալով, սկսեց աղոթել: Այնժամ շարժվեց այդ տեղը, և հողը եռալով երկրի երես հանեց ինը մարդ` չորս այր, երեք կին և երկու երեխա: Դատավորները կանչեցին հարուցյալ մարդանցից մեկին և հարցրեցին, թե քանի տարի է անցել ինչ մահացել էին: Հարուցյալը ասաց.
- Երկու հարյուր տարուց մի քիչ ավել կամ պակաս:
Նրան ասում են.
- Քրիստոս այն ժամանակ արդեն եկել էր, թե՞ ոչ:
Մարդը պատասխանեց.
- Ես չէի լսել Քրիստոսի մասին:
Նրան ասում են.
- Ապա ո՞ր աստծուն էիր պաշտում:
Մարդն ասաց.
- Չեմ հիշում:
Նրան ասում են.
- Բավ է, ասա´:
Եվ նա ասաց.
- Պիղծ ապողոնին, որովհետև ովքեր նրան են պաշտում` հավիտենական խավարի և տանջանքների համար են դա անում:
Եվ ովքեր հարցաքննում էին ամոթից լռեցին: Իսկ Սբ. Գևորգը կանչեց իր մոտ հարություն առածներին և ասաց.
- Հավատո՞ւմ եք Քրիստոս Աստծուն իմ, որ հարություն ձեզ տվեց մեռելներից և կենդանացրեց:
Նրանք ասում են.
- Հավատում ենք քո Աստծուն, քաջ նահատակդ, ծառա Աստծո, որովհետև Նա է միայն Աստված:
Սբ. Գևորգը հրամայեց մի քահանային մկրտել նրանց և ուղարկեց Ադամի դրախտը, որ անմահ մնան և այն վայելեն մինչև Քրիստոսի գալուստը:
Եվ դարձյալ, գցեցին սրբին բանտ: Հավատացյալներից շատերը գալիս էին նրա մոտ, և սուրբը մխիթարում էր նրանց, փարատում իրենց ցավերը Քրիստոսի անվամբ: Գղերիկոս անունով մի մարդ վարում էր հողը երկու եզներով և միչդեռ աշխատում էր, եզներից մեկը ընկավ և սատկեց: Հողագործը, գալով սուրբ վկայի մոտ, աղաչեց նրան, որ կենդանացնի անասունին:
Սուրբն ասաց.
- Հավատո՞ւմ ես Քրիստոսին:
Գղերիկոսը պատասխանեց.
- Հավատո´ւմ եմ, որ չկա ուրիշ աստված բացի Նրանից:
Սուրբն ասաց.
- Թող լինի քեզ ըստ քո հավատի:
Գղերիկոսը գնաց և գտավ եզին կենդանացած: Այդ բանի մասին լսեց դատավորը, ուղարկեց դահճին, և Գղերիկոսին, սրախողխող անելով, կտրատեցին և սպանեցին:
Շուտով սրբին, հանելով բանտից, տարան ատյան: Նա անվեհեր պատասխան էր տալիս, անարգում էր կուռքերին և դավանում էր Քրիստոս Աստծուն: Դատավորներից մեկն ասաց. «Գէորգիէ, տեսնո՞ւմ ես այս աթոռները, արդ աղաչիր քո Աստծուն` տալ դրանց կանաչ տերևներ, որ իմանանք, թե որ ազգի ծառից են»: Սուրբը ծնրադրելով աղոթեց Աստծուն, և իսկույն կանաչած և տերևներով գեղազարդված աթոռները ցույց տվեցին, թե ինչ ազգի ծառերից են պատրաստված: Եվ ամենքը զարմացած` փառք էին տալիս Աստծուն:
Անատոլե անունով մի զորապետ իր զորքով հավատացին ի Քրիստոս: Եվ ովքեր ընդունում էին քրիստոնեությունը, բոլորը սպանվում էին և իրենց արյամբ մկրտվում:
Դատիանոս դատավորը ասաց Սբ. Գևորգին.
- Իմ ձեռքից չես ազատվելու և չես ապրելու, եթե զոհ չմատուցես կուռքերին, քանզի երկու զորապետերին իրենց զորքերով դարձրիր քո հավատքի և կործանեցիր նրանց:
Գևորգն ասաց.
- Արի, ցույց տուր քո կուռքերին, որ զոհ մատուցեմ: Այնժամ դատավորները ուրախացան, աղմուկ բարձրացրեցին և ասում էին, թե Գևորգը համաձայնվեց զոհել կուռքերին, աղաղակելով հայտարարում էին քաղաքի հրապարակում: Եվ ամբողջ քաղաքը գրոհելով ընթանում էր ապողոնի տաճարը` տեսնելու համար Գևորգի զոհ մատուցելը: Այդ լուրը լսեց Ալեքսանդրիա թագուհին, նա ծեծում էր իրեն, ծվատում իր երեսը, պոկում էր մազերը և լալիս էր` մեծապես ողբալով: Լսեց և այրի կինը, որն ուներ անդամալույծ որդի: Նա վերցրեց իր որդուն և նստեց ապողոնի տաճարը տանող ճանապարհին, որով պիտի անցներ դատավորը և նրա հետ Գևորգը: Այրի կինը լալիս էր և ծեծում էր իրեն: Գևորգը անցնելիս տեսավ, որ կինը` գիրկն առած մանկանը, լալիս է և ասաց նրան. «Շտապեցրու մանկանդ, որ գա ինձ հետ»: Իսկույն ամրացան տղայի ազդրերն ու սրունքները և, իջնելով մոր գրկից, վազում և գնում էր սրբի առաջ բազմախուռն ամբոխում, մինչև տաճարի դուռը: Սբ. Գևորգը ասաց տղային. «Մտիր և ասա բագինին. «Ո´վ ամենապիղծ, ել արտաքս, առաջի Աստծո ծառայի»»: Եվ տղան, մտնելով, ասաց այսպես: Ապողոնի բագինը իսկույն ընկավ ու փշրվեց: Դևերը, ճիչ բարձրացնելով, աղաղակեցին և անհայտացան:
Այնժամ բարկացավ Դատիանոս դատավորը և հրամայեց գլխատել սրբին: Մինչդեռ Սբ. Գևորգին տանում էին գլխատման վայր, Ալեքսանդրիա թագուհին հասավ այդտեղ, ընկավ Սբ. Գևորգի ոտքերը և ասաց. «Մի´ թող ինձ, ծառա Աստծո»: Սուրբը աղաչեց Աստծուն նրա համար, որպեսզի և նա վախճանվի Քրիստոսի համար բարի հավատով: Դատավորը հրամայեց, որպեսզի և թագուհուն սպանեն: Հասնելով նահատակության տեղը` թագուհին տարածեց ձեռքերը երկինք և աղաչեց Աստծուն, և նախքան դահճի հարվածելը ավանդեց իր հոգին Աստծուն:
Սբ. Գևորգը խնդրեց դահիճներին համբերել փոքր-ինչ, որպեսզի աղոթք անի Աստծուն, տարածեց ձեռքերը և ասաց. «Աստված իմ, որ հավիտյաններից առաջ ես, Քեզ հանձն եղա ես հավատովս և Քո վրա հույսս դրեցի իմ մանկությունից: Լսի´ր ինձ, Տեր, և տուր շնորհ իմ անվան և ոսկորներին, որ ովքեր խնդրեն Քեզ իմ անունով և կանչեն ինձ օգնության իրենց նեղությունների մեջ, Դո´ւ Տեր, հասի´ր արագապես և փրկի´ր նրանց որոգայթից: Պահի´ր ամեն վաստակը և նրանց անասուններին և կատարի´ր ի բարի նրանց խնդրվածքները: Իմ հոգին առաջնորդի´ր Քո փառքի շավղով` արդարների օթևանը»: Այնժամ ձայն եղավ նրան երկնքից և ասաց. «Ով որ կխնդրի հավատով հանուն քո, կլինի և կտամ նրանց ամեն ինչ ըստ իրենց կամքի: Եվ դու արի, հանգստացի´ր անանց ուրախության մեջ, որ պատրաստեցիր դու քեզ քո ճգնությամբ: Եվ կտամ քեզ զորություն և իշխանություն բոլոր դևերի և հիվանդությունների վրա, և կդարձնեմ քեզ անվանի բոլոր ազգերի մեջ` մինչև որ քո անունից կհալածվեն դևերը, և կբուժվեն հիվանդները: Եվ ովքեր կկատարեն քո հիշատակը և կպատվեն քո նահատակության օրը, Ես կօգնեմ նրանց իրենց նեղությունների մեջ և կփրկեմ նրանց ամեն վտանգից և փորձություններից, և կպահեմ նրանց ամեն չար պատահարներից»:
Սբ. Գևորգը գոհացավ Աստծուց և ասաց դահիճներին. «Ահա կատարե´ք դատավորից ձեզ հրամայվածը»: Եվ նրան գլխատեցին, ապրիլի 23-ին (* Այժմ Հայ Եկեղեցին նշում է Սբ. Գևորգի հիշատակի օրը սեպտեմբերի վերջին կիրակի օրը*):
Ես` Պասիկրատեսս, սուրբ Գևորգի ծառան, ամենևին չհեռացա նրանից, այլ սրբի մարտիրոսության ժամանակ նրա հետ էի և բոլոր նահատակությունները իմ աչքերով տեսա և պատասխանները լսեցի, բոլոր հրաշքներին ականատես լինելով` ամեն ինչ ստուգությամբ գրեցի` ի փառս Քրիստոսի Աստծո: Ամեն:
Կպատմեմ մի ուրիշ հրաշք, որ եղավ Սբ. Գևորգի հետ: Քռանկաց երկրում ապրում էր մի մարդ` արդար, աստվածապաշտ և Աստծո հանդեպ երկյուղով լեցուն, նույնպես նրա կինը բարեպաշտ էր և բարի գործերով լի: Երկուսն էլ արդար էին և ողորմած, ընթանում էին Տիրոջ օրենքներով անարատ վարքով, դարմանում էին աղքատներին և լիացնում կարոտյալներին: Քանի որ չունեին զավակ, խնդրեցին դրա համար Աստծուն և Սբ. Գևորգին ուխտելով, և Աստված տվեց նրանց որդի: Դրա համար ուրախացան նրանք, ծախեցին իրենց ամբողջ ունեցվածքը և եկեղեցի կառուցեցին սբ. Գևորգի անունով` հոյակապ և վայելուչ: Տաճարի նավակատիքի օրը խոյեր և հորթեր մատաղ արեցին և գիշերը պաշտամունքով հսկեցին: Օրհնեցին եկեղեցին, մկրտեցին իրենց որդուն և նրա անունը դրեցին Գևորգ: Ամեն տարի սբ. Գևորգի տոնի տարելիցին, ապրիլի 23-ին նշում էին սուրբի տոնը, ուրախացնում էին քահանաներին և աղքատներին կերակուրներով և ըմպելիքներով, նրանք ուրախանում էին և փառք տալիս Աստծուն: Այդպես անում էին ամեն տարի, սբ. Գևորգ զորավարի տոնին:
Այդ ժողովրդի և ունկռուզաց ազգի միջև թշնամություն եղավ, և ասպատակելով, թշնամիները շատերի հետ միասին Գևորգ պատանուն գերեվարեցին` մեծ տրտմություն պատճառելով նրա ծնողներին: Սբ. Գևորգի տոնի օրը աղքատները, հոգևորականները, ոչ էլ Գևորգի բաշեպաշտ ծնողները չէին ուրախանում և սուրբ տաճարում տոնախմբություն չեղավ, քանզի Գևորգ պատանին գերության մեջ էր, իսկ նրա ծնողները` տրտմության և սգո: Աղքատները և քահանաները, որ սրբի տոնին միշտ ուրախանում էին, այն օրը անմխիթար, վարանելով սգի մեջ էին նստած և հոգոց էին հանում Գևորգ պատանու համար, թե ո՞ւր է և ի՞նչ պատահեց նրան` իր ծնողների լավության համար:
Այնպես ստացվեց, որ պատանուն առևանգող մարդը Սբ. Գևորգի տոնի օրը հրամայեց տղային թերմոն եփել (լավ եռացրած գինի) և հետո խմել: Մինչդեռ տղան գինի էր եփում, խորասուզվեց մտքերի մեջ և լաց էր լինում, թե «այսօր մեր եկեղեցու տոնն է ի պատիվ սուրբ Գևորգի, իսկ ես այստեղ ծառայության մեջ եմ օտար մարդկանց մոտ` գոռոզ, չար և խստասիրտ, արյունարբու և գազանաբարո ազգի»: Եվ մինչդեռ նա այս բանն էր խորհում և փղձկալով լաց լինում, հանկարծակի երևաց կարմիր մի ձիավոր և նստացրեց իրեն ձիու գավակին: Դրանից հետո չիմացավ, թե ինչ եղավ, բացելով աչքերը` տեսավ իրեն իրենց եկեղեցու դռան մոտ:
Դրա մասին իմանալով նրա ծնողները և բազում ուրիշ մարդիկ, որ եկան և տեսան պատանուն, ուրախացան և փառք տվեցին Աստծուն և նրա սուրբ վկա Գևորգին: Հարցրեցին տղային, թե ինչպե՞ս ազատվեցիր և ինչպե՞ս եկար: Եվ նա ասաց. «Ոչինչ չգիտեմ, բացի նրանից, որ մինչդեռ ես այսպիսի մտքերով էի, ահա տեսա կարմիր մի ձիավոր, որ առավ ինձ, նստացրեց ձիու գավակին, և միայն դա իմացա, որ ջրի ճողփյունն էր գալիս, և ես, բացելով աչքերս, ինձ այստեղ տեսա»: Այնժամ բոլորը հիացած փառք էին տալիս Աստծուն և նրա վկային` Սբ. Գևորգին, քանի որ վաթսուն օրից ավելի էր ճանապարհը` ծովով և ցամաքով, որ մի ակնթարթում, ազատելով բերեց Գևորգ պատանուն իր եկեղեցու դռանը, արագահաս քաջ զորական Գևորգը:
Ում բարեխոսությամբ և աղոթքներով ողորմի´ր, Քրիստոս Աստված, այս գիրը կարդացողին:
Uno dei più grandi leggende su San Giorgio è la Leggenda Aurea. In esso, un drago viveva in un lago vicino Silena, Libia. Molte persone e gli eserciti erano andati anche contro questo feroce creatura, ma non è riuscito. Gli abitanti dei villaggi usati per pacificare il mostro, dando pecore ad esso. Quando montone era scarso, lotti sono stati disegnati in villaggi locali, e fanciulle furono sostituiti per le pecore. San Giorgio ha raggiunto questo villaggio in un giorno, in cui una principessa doveva essere mangiato. Ha guidato il suo cavallo di battaglia contro il serpente, e lo uccise con un solo colpo della sua lancia. San Giorgio poi tenuto fuori con un magnifico discorso, e convertito la gente del posto. Gli fu data una grande ricompensa dal re, ma distribuì ai poveri e se ne andò.
A causa del suo comportamento cavalleresco (proteggere le donne, combattere il male, la dipendenza sulla fede e la forza delle armi, generosità verso i poveri), la sua intercessione viene chiesta contro i demoni, i mali e nemici.
La chiesa apostolica Armena quest'anno festa di San Giorgio festeggia 26 settembre.
Տիեզերահռչակ զորավար եւ Քրիստոսի վկա ս. Գեւորգը կապադովկացի ազնվական էր, բարեպաշտ ծնողների զավակ: Նա գերազանց զինվոր էր եւ ուներ հազարապետի աստիճան:
Սբ. Գևորգը` Քրիստոսի քաջամարտիկ մարտիրոսը, արի նահատակը, մարտիրոսների պարծանքի թագը և Քրիստոսի հաղթող զորականը, Ս. Գևորգ զորավարը ծնունդով Կապադովկիացիների գավառից էր, որ հայերը Գամիրք էին կոչում: Նրա անունը թարգմանվում է «մշակ», «հողագործ»:
Մեծացել է քրիստոնյա ընտանիքում: Այնուհետև զինվորագրվել է հռոմեական բանակում և կարճ ժամանակամիջոցում հասել զորավարի աստիճանի: Եղել է Դիոկղետիանոս կայսեր սիրված անձնավորություններից:
Դիոկղետիանոս կայսեր օրոք քրիստոնյաների դեմ մոլեգնող հալածանքների ժամանակ, արհամարհելով մահվան սպառնալիքը, կայսեր առջեւ Գեւորգն արիաբար խոստովանեց իր հավատը: Նրան ենթարկեցին բազում տանջանքների, որոնք, սակայն, չկարողացան սասանել սրբին: Ավելին՝ նահատակության մեջ նրան ուղեկցում էին զարմանալի նշաններ, որոնցից զարհուրում էին հեթանոսները, իսկ շատերը՝ խոստովանում, թե մեծ է քրիստոնյաների Աստվածը: Նրանց թվում էր նաեւ Աղեքսանդրե թագուհին: Տեսնելով այն ամենը, որ կատարվում էր Տիրոջ հավատարիմ ծառայի միջոցով, նա էլ հավատաց Քրիստոսին եւ Գեւորգի հետ դատապարտվեց մահվան: Մահապատժի վայրը դեռ չհասած՝ թագուհին աղոթելով խաղաղությամբ ավանդեց իր հոգին, իսկ սուրբ Գեւորգը նահատակվեց՝ գլխատվելով զինվորների կողմից:
Ս. Գեւորգի մասին ավանդությունը պատմում է, թե նա մի վիշապ է սպանել՝ փրկելով մի աղջկա, որն իբրեւ կերակուր հանձնված էր նրան: Այս ավանդությունը խորհրդանշում է սուրբ զորավարի արիասիրտ պատերազմը եւ հաղթանակը սատանայի նկատմամբ: Բացի այդ՝ Դիոկղետիանոսին նույնպես անդնդային վիշապ էին կոչում, որին հաղթեց ս. Գեւորգը իր անկոտրում հավատով:
Վերևում Ս. Գեւորգի հանրահայտ սրբապատկերն է, որտեղ նա, ձիու վրա նստած, նիզակով խոցում է վիշապին, սքանչելի խորհրդանիշ է չարի դեմ քրիստոնեության պայքարի եւ հաղթանակի՝ ոչ միայն մարտիրոսությամբ, այլեւ առաքինություններով ու սրբությամբ:
Ս. Գևորգը համարվում է Անգլիայի նաև Վրաստանի պաշտպան սուրբը: Համարվում է նաև ամենաշատ մեծարվող սրբերից մեկը Կաթոլիկ, Ուղղափառ, Հայ Առաքելական եկեղեցիներում։ Ամենահայտնի սուրբ զորավարներից է։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության օրերը ոչ սկիզբ և ոչ վերջ ունեն. իսկ փառավորյալ ծնունդը և Մարիամ Աստվածածին կույսից մարդանալը, հայտնությամբ երևաց ամբողջ տիեզերքին, սուրբ առաքյալների ճշմարիտ քարոզությամբ, որոնք արժանի եղան սրբերի վիճակի և ճշմարիտ հավատքի շնորհների: Իսկ շատերը հավատքի ճշմարտությունը անհավատալի համարեցին. դրանք մոլորության ծառաներն են, որ բռնված են այս աշխարհի սնափառությամբ և մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղությունը զառանցանք են համարում, որ արդարև հրեաների գայթակղությունն է և հեթանոսների հիմարությունը: Իսկ Աստված կամեցավ իր բոլոր ծառաներին միավորել ի փրկություն ճշմարիտ աստվածպաշտության:
Քրիստոսի քաջ նահատակ Գևորգը, փայլում էր որպես պայծառ աստղ ասպարեզում: Նա համարձակ եկավ դատավորի մոտ և ասաց. «Ես քրիստոնյա եմ` Քրիստոսի ծառա, և անարգում եմ ձեր կռապաշտ մոլորությունը»: Դատավորը, տեսնելով նրա այսքան վայելուչ հասակն ու տեսքը, կանչեց նրան իր մոտ և ողոքական խոսքերով համոզում էր ուրանալ Քրիստոսին և զոհ մատուցել կուռքերին, խոստանում էր նրան բազում պարգևներ: Իսկ Քրիստոսի սուրբ վկան արհամարհեց նրա խոսքերը և ասաց. «Ես քրիստոնյա եմ և Քրիստոսի ծառա»: Այն ժամանակ չէին դադարում ամենքը Գևորգի քաղցրագեղ դեմքին նայելուց, և չէր ախորժում ականջը լսել ուրիշ բան, քան թե նրա քաղցրախոս բառերը, որ անարգում էր նրանց կուռքերը և դավանում էր Քրիստոս Աստծուն:
Այնժամ զորականներից մեկը գեղարդով հարված հասցրեց Գևորգի որովայնին, և թափվեց շատ արյուն: Սրբին տարան բանտ, կապեցին փայտին, և Տիրոջ հրեշտակը իջավ նրա մոտ և բժշկեց նրա վերքերը: Օրեր անց, հանելով բանտից, սրբին կրկին հարցաքննեցին, թե կուրանա՞ Քրիստոսին, և տեսան, որ հաստատուն է Քրիստոսի հավատի մեջ և անարգում է կուռքերին: Այն ժամանակ պատրաստեցին մի փայտե անիվ, շուրջանակի պատելով սուր սլաքներով, հագցրեցին այն Սուրբ Գևորգին և գլորեցին զառիվայր տեղով, որտեղ ամբողջ մարմինը սրբի կտրատվեց: Տիրոջ հրեշտակը իջավ երկնքից, ազատեց Սբ. Գևորգին անիվից և բժշկեց նրա բոլոր վերքերը: Տեսնելով դա` անհավատները ամաչեցին, բայց վերցնելով տարան սրբին բանտ` մի այրի կնոջ տուն: Սբ. Գևորգը նստեց տան սյուներից մեկի պատվանդանի մոտ, և նույն ժամին սյունը կանաչելով ծաղկեց և արմատացավ, և տան տանիքի վրա բարձրացավ տասնհինգ կանգուն ունեցող ծառ: Սբ. Գևորգը ասաց այրի կնոջը, թե «քաղցած եմ, բեր ինձ հաց ուտելու»: Կինը պատասխանեց. «Իմ տանը հաց չկա»: Սուրբն ասաց.
- Ո՞ր աստծունն ես պաշտում:
Կինը պատասխանեց.
- Ապողոնին:
Սուրբն ասաց.
- Հիրավի չունես հաց, որ ապողոնին ես պաշտում:
Եվ կինը դուրս եկավ տնից, որ հաց բերի սրբին: Նույնժամ Ռափայէլ հրեշտակապետը դրեց սրբի առաջ բարիքներով լի սեղան, և նա կերավ ու հագեցավ` գոհություն հայտնելով Աստծուն: Երբ կինը եկավ, տեսավ բարիքներով լի սեղանը, կանաչած սյունը և բարձրացած ծառը, ընկավ սրբի ոտքերի մոտ, հավատաց ի Քրիստոս ու ասաց.
- Ողորմի´ր ինձ, ծառա Աստծո Բարձրյալի: Կինը` վերկենալով գնաց իր մառանը և բերեց սրբի առաջ իննամյա և իննամսեկան մի անդամալույծ մանուկ, որին պահում էր այնտեղ: Բերելով մանկանը` դրեց սրբի ոտքերի մոտ, և նա դրոշմեց երեխային աստվածային նշանով: Իսկույն բժշկվեց մանկան ամբողջ մարմինը բացի ոտքերից: Սուրբն ասաց. «Պատշաճ ժամին ոտքերն էլ կբժշկվեն` իմ խոսքերը կատարելու պահին»:
Սբ. Գևորգը վերկենալով գնաց դատավորների ատյանը և հանդիմանում էր նրանց կռապաշտ մոլորությունը: Նրանք ասում էին. «Ո՞վ է սա»: Սուրբը պատասխանեց.
- Ես եմ, Աստծո ծառան ` Գևորգը, որ անիվով ձեր կողմից գլորվեցի և սրախողխող լինելով կտրատվեցի: Ա´րդ տեսեք և ամաչեք, որովհետև իմ Տեր Աստված` Հիսուս Քրիստոսը, ողջացրեց ինձ և նորոգեց իմ կտրատված անդամները: Եվ անհավատներից շատերը հավատացին ի Քրիստոս, որովհետև տեսել էին նրան մահացած անիվում և կենդանացած:
Թագավորի հրամանով բոլոր նորադարձ քրիստոնյաներին հանեցին քաղաքից դուրս և սպանեցին: Սբ. Գևորգի մասին լսեց նաև թագուհին`Ալեքսանդրիան և հավատաց ի Քրիստոս, եկավ, ընկավ սուրբի ոտքերը` աղաչելով նրան սովորեցնել ճշմարտության հավատքը:
Սբ. Գևորգին գցեցին կրե հորի մեջ և դրեցին նրա վրա ծանր սայլ: Տիրոջ հրեշտակը պահեց նրան կրի մեջ անվնաս, որտեղ սուրբը թաղված մնաց երեք օր: Նա դուրս եկավ կրից առանց վնասի, ինչի համար շատերը հավատացին ի Քրիստոս: Այդ բանի մասին լսեց Ալեքսանդրիա թագուհին և ուրախությամբ գոհացավ Աստծուն իր ի Քրիստոս հավատի համար: Սբ. Գևորգին հագցրեցին երկաթե կոշիկներ, մեխերով գամեցին դրանք ոտքերին և մանացնում էին նրան այսկողմ և այնկողմ, իսկ սուրբը չէր դադարում Աստծուն փառք տալուց: Եվ ձայն եղավ նրան երկնքից, որ ասում էր. «Զորացի´ր և քաջ եղիր, ծառա´ իմ Գևորգ, որովհետև Ես քեզ հետ եմ, դու կլինես հայտնի բոլոր սուրբերին, ամբողջ երկրում»: Որովհետև ինչպես Պետրոսը` բոլոր սուրբ առաքյալների գլուխն է, այնպես էլ սբ. Գևորգը` գլուխն է բոլոր մարտիրոսների: Որովհետև երկու թագավորների` Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի և յոթանասուն դատավորների առջև յոթ ամիս վկայեց Քրիստոսի Աստվածությունը և երեք անգամ մահացավ կարծրագույն տանջանքներից, և դարձյալ կենդանացավ և հարություն առավ մեռելներից: Չորրորդ մահվամբ կատարելության հասավ և հանգեց ի Քրիստոս:
Մինչդեռ դատավորները նստած էին ատյանում, կային այն տեղում վաղ ժամանակներից մահացած մարդկանց շիրիմներ: Այնժամ ասաց Մագնետիոս դատավորը. «Ով Գէորգիէ, կենդանացրու այս մահացածներին, և մենք կհավատանք քո Աստծուն»: Եվ սուրբը, ծնկի գալով, սկսեց աղոթել: Այնժամ շարժվեց այդ տեղը, և հողը եռալով երկրի երես հանեց ինը մարդ` չորս այր, երեք կին և երկու երեխա: Դատավորները կանչեցին հարուցյալ մարդանցից մեկին և հարցրեցին, թե քանի տարի է անցել ինչ մահացել էին: Հարուցյալը ասաց.
- Երկու հարյուր տարուց մի քիչ ավել կամ պակաս:
Նրան ասում են.
- Քրիստոս այն ժամանակ արդեն եկել էր, թե՞ ոչ:
Մարդը պատասխանեց.
- Ես չէի լսել Քրիստոսի մասին:
Նրան ասում են.
- Ապա ո՞ր աստծուն էիր պաշտում:
Մարդն ասաց.
- Չեմ հիշում:
Նրան ասում են.
- Բավ է, ասա´:
Եվ նա ասաց.
- Պիղծ ապողոնին, որովհետև ովքեր նրան են պաշտում` հավիտենական խավարի և տանջանքների համար են դա անում:
Եվ ովքեր հարցաքննում էին ամոթից լռեցին: Իսկ Սբ. Գևորգը կանչեց իր մոտ հարություն առածներին և ասաց.
- Հավատո՞ւմ եք Քրիստոս Աստծուն իմ, որ հարություն ձեզ տվեց մեռելներից և կենդանացրեց:
Նրանք ասում են.
- Հավատում ենք քո Աստծուն, քաջ նահատակդ, ծառա Աստծո, որովհետև Նա է միայն Աստված:
Սբ. Գևորգը հրամայեց մի քահանային մկրտել նրանց և ուղարկեց Ադամի դրախտը, որ անմահ մնան և այն վայելեն մինչև Քրիստոսի գալուստը:
Եվ դարձյալ, գցեցին սրբին բանտ: Հավատացյալներից շատերը գալիս էին նրա մոտ, և սուրբը մխիթարում էր նրանց, փարատում իրենց ցավերը Քրիստոսի անվամբ: Գղերիկոս անունով մի մարդ վարում էր հողը երկու եզներով և միչդեռ աշխատում էր, եզներից մեկը ընկավ և սատկեց: Հողագործը, գալով սուրբ վկայի մոտ, աղաչեց նրան, որ կենդանացնի անասունին:
Սուրբն ասաց.
- Հավատո՞ւմ ես Քրիստոսին:
Գղերիկոսը պատասխանեց.
- Հավատո´ւմ եմ, որ չկա ուրիշ աստված բացի Նրանից:
Սուրբն ասաց.
- Թող լինի քեզ ըստ քո հավատի:
Գղերիկոսը գնաց և գտավ եզին կենդանացած: Այդ բանի մասին լսեց դատավորը, ուղարկեց դահճին, և Գղերիկոսին, սրախողխող անելով, կտրատեցին և սպանեցին:
Շուտով սրբին, հանելով բանտից, տարան ատյան: Նա անվեհեր պատասխան էր տալիս, անարգում էր կուռքերին և դավանում էր Քրիստոս Աստծուն: Դատավորներից մեկն ասաց. «Գէորգիէ, տեսնո՞ւմ ես այս աթոռները, արդ աղաչիր քո Աստծուն` տալ դրանց կանաչ տերևներ, որ իմանանք, թե որ ազգի ծառից են»: Սուրբը ծնրադրելով աղոթեց Աստծուն, և իսկույն կանաչած և տերևներով գեղազարդված աթոռները ցույց տվեցին, թե ինչ ազգի ծառերից են պատրաստված: Եվ ամենքը զարմացած` փառք էին տալիս Աստծուն:
Անատոլե անունով մի զորապետ իր զորքով հավատացին ի Քրիստոս: Եվ ովքեր ընդունում էին քրիստոնեությունը, բոլորը սպանվում էին և իրենց արյամբ մկրտվում:
Դատիանոս դատավորը ասաց Սբ. Գևորգին.
- Իմ ձեռքից չես ազատվելու և չես ապրելու, եթե զոհ չմատուցես կուռքերին, քանզի երկու զորապետերին իրենց զորքերով դարձրիր քո հավատքի և կործանեցիր նրանց:
Գևորգն ասաց.
- Արի, ցույց տուր քո կուռքերին, որ զոհ մատուցեմ: Այնժամ դատավորները ուրախացան, աղմուկ բարձրացրեցին և ասում էին, թե Գևորգը համաձայնվեց զոհել կուռքերին, աղաղակելով հայտարարում էին քաղաքի հրապարակում: Եվ ամբողջ քաղաքը գրոհելով ընթանում էր ապողոնի տաճարը` տեսնելու համար Գևորգի զոհ մատուցելը: Այդ լուրը լսեց Ալեքսանդրիա թագուհին, նա ծեծում էր իրեն, ծվատում իր երեսը, պոկում էր մազերը և լալիս էր` մեծապես ողբալով: Լսեց և այրի կինը, որն ուներ անդամալույծ որդի: Նա վերցրեց իր որդուն և նստեց ապողոնի տաճարը տանող ճանապարհին, որով պիտի անցներ դատավորը և նրա հետ Գևորգը: Այրի կինը լալիս էր և ծեծում էր իրեն: Գևորգը անցնելիս տեսավ, որ կինը` գիրկն առած մանկանը, լալիս է և ասաց նրան. «Շտապեցրու մանկանդ, որ գա ինձ հետ»: Իսկույն ամրացան տղայի ազդրերն ու սրունքները և, իջնելով մոր գրկից, վազում և գնում էր սրբի առաջ բազմախուռն ամբոխում, մինչև տաճարի դուռը: Սբ. Գևորգը ասաց տղային. «Մտիր և ասա բագինին. «Ո´վ ամենապիղծ, ել արտաքս, առաջի Աստծո ծառայի»»: Եվ տղան, մտնելով, ասաց այսպես: Ապողոնի բագինը իսկույն ընկավ ու փշրվեց: Դևերը, ճիչ բարձրացնելով, աղաղակեցին և անհայտացան:
Այնժամ բարկացավ Դատիանոս դատավորը և հրամայեց գլխատել սրբին: Մինչդեռ Սբ. Գևորգին տանում էին գլխատման վայր, Ալեքսանդրիա թագուհին հասավ այդտեղ, ընկավ Սբ. Գևորգի ոտքերը և ասաց. «Մի´ թող ինձ, ծառա Աստծո»: Սուրբը աղաչեց Աստծուն նրա համար, որպեսզի և նա վախճանվի Քրիստոսի համար բարի հավատով: Դատավորը հրամայեց, որպեսզի և թագուհուն սպանեն: Հասնելով նահատակության տեղը` թագուհին տարածեց ձեռքերը երկինք և աղաչեց Աստծուն, և նախքան դահճի հարվածելը ավանդեց իր հոգին Աստծուն:
Սբ. Գևորգը խնդրեց դահիճներին համբերել փոքր-ինչ, որպեսզի աղոթք անի Աստծուն, տարածեց ձեռքերը և ասաց. «Աստված իմ, որ հավիտյաններից առաջ ես, Քեզ հանձն եղա ես հավատովս և Քո վրա հույսս դրեցի իմ մանկությունից: Լսի´ր ինձ, Տեր, և տուր շնորհ իմ անվան և ոսկորներին, որ ովքեր խնդրեն Քեզ իմ անունով և կանչեն ինձ օգնության իրենց նեղությունների մեջ, Դո´ւ Տեր, հասի´ր արագապես և փրկի´ր նրանց որոգայթից: Պահի´ր ամեն վաստակը և նրանց անասուններին և կատարի´ր ի բարի նրանց խնդրվածքները: Իմ հոգին առաջնորդի´ր Քո փառքի շավղով` արդարների օթևանը»: Այնժամ ձայն եղավ նրան երկնքից և ասաց. «Ով որ կխնդրի հավատով հանուն քո, կլինի և կտամ նրանց ամեն ինչ ըստ իրենց կամքի: Եվ դու արի, հանգստացի´ր անանց ուրախության մեջ, որ պատրաստեցիր դու քեզ քո ճգնությամբ: Եվ կտամ քեզ զորություն և իշխանություն բոլոր դևերի և հիվանդությունների վրա, և կդարձնեմ քեզ անվանի բոլոր ազգերի մեջ` մինչև որ քո անունից կհալածվեն դևերը, և կբուժվեն հիվանդները: Եվ ովքեր կկատարեն քո հիշատակը և կպատվեն քո նահատակության օրը, Ես կօգնեմ նրանց իրենց նեղությունների մեջ և կփրկեմ նրանց ամեն վտանգից և փորձություններից, և կպահեմ նրանց ամեն չար պատահարներից»:
Սբ. Գևորգը գոհացավ Աստծուց և ասաց դահիճներին. «Ահա կատարե´ք դատավորից ձեզ հրամայվածը»: Եվ նրան գլխատեցին, ապրիլի 23-ին (* Այժմ Հայ Եկեղեցին նշում է Սբ. Գևորգի հիշատակի օրը սեպտեմբերի վերջին կիրակի օրը*):
Ես` Պասիկրատեսս, սուրբ Գևորգի ծառան, ամենևին չհեռացա նրանից, այլ սրբի մարտիրոսության ժամանակ նրա հետ էի և բոլոր նահատակությունները իմ աչքերով տեսա և պատասխանները լսեցի, բոլոր հրաշքներին ականատես լինելով` ամեն ինչ ստուգությամբ գրեցի` ի փառս Քրիստոսի Աստծո: Ամեն:
Կպատմեմ մի ուրիշ հրաշք, որ եղավ Սբ. Գևորգի հետ: Քռանկաց երկրում ապրում էր մի մարդ` արդար, աստվածապաշտ և Աստծո հանդեպ երկյուղով լեցուն, նույնպես նրա կինը բարեպաշտ էր և բարի գործերով լի: Երկուսն էլ արդար էին և ողորմած, ընթանում էին Տիրոջ օրենքներով անարատ վարքով, դարմանում էին աղքատներին և լիացնում կարոտյալներին: Քանի որ չունեին զավակ, խնդրեցին դրա համար Աստծուն և Սբ. Գևորգին ուխտելով, և Աստված տվեց նրանց որդի: Դրա համար ուրախացան նրանք, ծախեցին իրենց ամբողջ ունեցվածքը և եկեղեցի կառուցեցին սբ. Գևորգի անունով` հոյակապ և վայելուչ: Տաճարի նավակատիքի օրը խոյեր և հորթեր մատաղ արեցին և գիշերը պաշտամունքով հսկեցին: Օրհնեցին եկեղեցին, մկրտեցին իրենց որդուն և նրա անունը դրեցին Գևորգ: Ամեն տարի սբ. Գևորգի տոնի տարելիցին, ապրիլի 23-ին նշում էին սուրբի տոնը, ուրախացնում էին քահանաներին և աղքատներին կերակուրներով և ըմպելիքներով, նրանք ուրախանում էին և փառք տալիս Աստծուն: Այդպես անում էին ամեն տարի, սբ. Գևորգ զորավարի տոնին:
Այդ ժողովրդի և ունկռուզաց ազգի միջև թշնամություն եղավ, և ասպատակելով, թշնամիները շատերի հետ միասին Գևորգ պատանուն գերեվարեցին` մեծ տրտմություն պատճառելով նրա ծնողներին: Սբ. Գևորգի տոնի օրը աղքատները, հոգևորականները, ոչ էլ Գևորգի բաշեպաշտ ծնողները չէին ուրախանում և սուրբ տաճարում տոնախմբություն չեղավ, քանզի Գևորգ պատանին գերության մեջ էր, իսկ նրա ծնողները` տրտմության և սգո: Աղքատները և քահանաները, որ սրբի տոնին միշտ ուրախանում էին, այն օրը անմխիթար, վարանելով սգի մեջ էին նստած և հոգոց էին հանում Գևորգ պատանու համար, թե ո՞ւր է և ի՞նչ պատահեց նրան` իր ծնողների լավության համար:
Այնպես ստացվեց, որ պատանուն առևանգող մարդը Սբ. Գևորգի տոնի օրը հրամայեց տղային թերմոն եփել (լավ եռացրած գինի) և հետո խմել: Մինչդեռ տղան գինի էր եփում, խորասուզվեց մտքերի մեջ և լաց էր լինում, թե «այսօր մեր եկեղեցու տոնն է ի պատիվ սուրբ Գևորգի, իսկ ես այստեղ ծառայության մեջ եմ օտար մարդկանց մոտ` գոռոզ, չար և խստասիրտ, արյունարբու և գազանաբարո ազգի»: Եվ մինչդեռ նա այս բանն էր խորհում և փղձկալով լաց լինում, հանկարծակի երևաց կարմիր մի ձիավոր և նստացրեց իրեն ձիու գավակին: Դրանից հետո չիմացավ, թե ինչ եղավ, բացելով աչքերը` տեսավ իրեն իրենց եկեղեցու դռան մոտ:
Դրա մասին իմանալով նրա ծնողները և բազում ուրիշ մարդիկ, որ եկան և տեսան պատանուն, ուրախացան և փառք տվեցին Աստծուն և նրա սուրբ վկա Գևորգին: Հարցրեցին տղային, թե ինչպե՞ս ազատվեցիր և ինչպե՞ս եկար: Եվ նա ասաց. «Ոչինչ չգիտեմ, բացի նրանից, որ մինչդեռ ես այսպիսի մտքերով էի, ահա տեսա կարմիր մի ձիավոր, որ առավ ինձ, նստացրեց ձիու գավակին, և միայն դա իմացա, որ ջրի ճողփյունն էր գալիս, և ես, բացելով աչքերս, ինձ այստեղ տեսա»: Այնժամ բոլորը հիացած փառք էին տալիս Աստծուն և նրա վկային` Սբ. Գևորգին, քանի որ վաթսուն օրից ավելի էր ճանապարհը` ծովով և ցամաքով, որ մի ակնթարթում, ազատելով բերեց Գևորգ պատանուն իր եկեղեցու դռանը, արագահաս քաջ զորական Գևորգը:
Ում բարեխոսությամբ և աղոթքներով ողորմի´ր, Քրիստոս Աստված, այս գիրը կարդացողին:
La festa di San Giorgio
San Giorgio è nato in Cappadocia, in una famiglia cristiana nobile. Si ritiene che alla morte del padre, si trasferì in Palestina, paese di sua madre di origine. Ha ricoperto un posto importante nell'esercito romano - il grado di tribuno, o forse il colonnello in termini moderni - durante il regno dell'imperatore Diocleziano (245-313 dC). Diocleziano fu un grande persecutore dei cristiani (da circa 302 dC) e quando le persecuzioni cominciarono George messo da parte il suo ufficio e si lamentava personalmente all'imperatore circa la durezza dei suoi decreti e le crudeltà contro i cristiani. Fu gettato in prigione e torturato. Ma ha rifiutato di abiurare la sua fede e il giorno seguente è stato trascinato per le strade e decapitato. Fu martirizzato a Lidda in Palestina (AD 304). La moglie dell'imperatore, Alessandria fu così colpito al coraggio del Santo che è diventata cristiana. Così anche lei fu messo a morte.
A causa del suo comportamento cavalleresco (proteggere le donne, combattere il male, la dipendenza sulla fede e la forza delle armi, generosità verso i poveri), la sua intercessione viene chiesta contro i demoni, i mali e nemici.
La chiesa apostolica Armena quest'anno festa di San Giorgio festeggia 26 settembre.
Nessun commento:
Posta un commento