venerdì 6 dicembre 2013

7-ը դեկտեմբերի 1988 թվական.../Il 7 dicembre 1988



25 տարի անց հիշողությունները դեռ թարմ են.......
 1988 թ. դեկտեմբերի 7-ի ժամը 11:41-ին վայրկյանների ընթացքում և ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում  և 324 գյուղերում, ոչնչացվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը: Պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան: Դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 1200 անասնապահական շինություններ ավերվեցին։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի։Շուրջ 170 հազար մարդ դուրս բերվեց աղետի գոտուց և հանգրվան գտավ ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում։Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։
Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին հայրենիք՝ իրենց հետ բերելով սննդամթերք, հագուստ, դեղորայք։ Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։
Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները մի ամբողջ բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց, որը կրում է մեծ հայասեր Ֆ. Նանսենի անունը։ Թաղամաս են կառուցել ավստրիացիները։ Գյումրիում շահագործման հանձնվեց անգլիացիների կառուցած դպրոցը, որի բացմանը մասնակցեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը և այլն։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի  երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:

Terremoto in Armeni 07/12/1988

25 anni dopo, i ricordi sono ancora freschi ...
Il 7 dicembre 1988, alle 11:41 locali, un terremoto di magnitudo 6.9 colpì l’Armenia nordoccidentale e fu seguita quattro minuti dopo da un aftershock di magnitudo 5.8. Le scosse colpirono un’area di 80 km in diametro. una violentissima scossa di terremoto distrugge la città e registrarono 25000 morti.
 Il grande numero dei morti fu dovuto anche all’orario. Si pensa, infatti, che se il terremoto fosse avvenuto alcuni minuti dopo, le scuole – le cui strutture erano più che scadenti – sarebbero state vuote.
Il sisma di magnitudo 7,1 della scala Richter rase al suolo la città di Spitak e 58 villaggi circostanti, provocò la distruzione parziale delle città di Gyumri (Leninakan), Vanadzor (Kirovakan) e Stepanavan, coinvolgendo in tutto circa il 40 % del territorio  dell’allora repubblica sovietica armena.
 La catastrofe naturale che alle 11.41 ha fermato l’orologio della piazza di Gyumri, la seconda città dell’Armenia, ha segnato profondamente la vita degli armeni dividendola, come uno spartiacque, in prima e dopo il 7 dicembre.  Così interi palazzi di 9 piani, a pannelli in cemento armato, sono implosi su se stessi  seppellendo  sotto i lugubri cumuli di detriti decine di miglia di vite. Ma non fu tutta  colpa della natura. Il disastro ha messo a nudo  irregolarità e manomissioni  dell’edilizia sovietica e, in particolare, l’inadeguatezza delle normative e dei criteri per  la costruzione in una zona  ad alto rischio sismico.
Lunga e dolorosa è stata l’elaborazione del lutto, la rimarginazione delle ferite fisiche e morali, così come lunga e faticosa la ricostruzione.
Gli  Armeni  non dimenticheranno mai la straordinaria solidarietà dei numerosi paesi del mondo (111 paesi) e in particolare, la mano tesa dagli Italiani arrivati fra i primi in Armenia,  contribuendo a lungo e in maniera incisiva in tutte le fasi della ricostruzione
.
















Nessun commento:

Posta un commento