Հայ բեմի անվանի ու անմոռանալի դեմքերից մեկն էր Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը, որն այսօր կլիներ 84 տարեկան: Սակայն անսպասելի ու դաժան հիվանդությունը 21 տարի առաջ խլեց մեզանից մեր ամենասիրելի արտիստին ու այսօր նրա բացակայությունը զգացվում է: Մեր Ֆրունզը դեռ մանկուց երազում էր իր ծնողների փափագը տեսնել՝ Անիի, Արեւմտյան Հայաստանի ... ազատագրումը: Սակայն հենց այդ կարոտն էլ սրտում նա հեռացավ ու իր ժողովրդին թողեց իրեն կարոտելու պատգամը: Ֆրունզիկի բոլոր խաղացած դերերը, անկախ նրանից դրանք փոքր էին, թե գլխավոր, մշտապես գերում ու առանձնահատուկ ժպիտ էին արթնացնում: Մեր Ֆրունզը գերեց ու ծիծաղեցրեց բոլորին, սակայն իր համար ժամանակ չգտավ մի փոքր ծիծաղելու...
Ֆրունզի երևակայությունը անսահման էր, որն իր հետ բերում էր համ ու հոտ և գերում էր, լիներ բեմում, թե կինոյի հրապարակում: Արվեստագետները նշում էին, որ այսօր Ֆրունզի պակասը զգացվում է, չնայած որ նրա ժամանակներն անցել են... Բայց Ֆրունզի թողած դերասանական ժառանգությունը մնաց ու դարձավ երիտասարդ սերնդի համար բեմական դպրոց, ու այսօր իր անունը կրող թատրոնը («Մ. Մկրտչյան արտիստական թատրոն») շարունակում է նրա թողած ավանդն ու մշտապես ժպտադեմ նկարներից մեզ է նայում ու կարծես կրկնում է իր հոր խոսքերը` է՜յ, հե՜յ («Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից): Դերասան Ազատ Գասպարյանը Ֆրունզին բնորոշեց ահա այսպես. «Նա մարդ էր մեծատառով, կոմիկ դերասան ու նաև ինչ-որ տեղ «բժիշկ», որը հարյուր-հազարավոր հանդիսատեսների է բուժել իր ծիծաղով: Ֆրունզը իր խաղընկերներին խաղացնում էր ու հենց դրանով գերում էր իր հանդիսատեսին: Ես չեմ կարող ընդունել, որ այսօր Ֆրունզը «չկա», նա կա ու միշտ կլինի, քանի նրան հիշում ենք ու երբեք նրան «փոխարինող» չկա»:
Մհեր Մկրտչյանը ապրեց բոլորի համար, իսկ իր համար ապրելու ժամանակ չմնաց...
Մհեր Մկրտչյանը ՀՀ, ՎՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է: Թատրոնում և կինոյում ստեղծել է «մկրտչյանական» դերասանական դիմակ, որը նրա ինքնատիպ տաղանդի ծնունդն է:
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թթ-ին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր'ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։
1953 թ․-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն,սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար' Վ. Վաղարշյան)։
1959 թ․-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։
Պարգևատրվել է.
ՀԽՍՀ (1979), ԽՍՀՄ (1978) Պետ. մրց-ներ:
ՀՀ Ա. Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2001, հետմահու):
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում:
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆի հուշարձանը տեղադրվել է Գյումրիում (2004, քանդ.՝ Ա. Շիրազ), հուշաքարը՝ տան պատին (2003, քանդ.՝ Ֆ. Առաքելյան):
Mher Mkrtchyan, meglio conosciuto con il nome d'arte Frunzik (4 luglio 1930-29 dicembre 1993), è stato un attore armeno sovietico. Egli è ampiamente considerato come uno dei più grandi attori armeni del periodo sovietico.
Nacque a Leninakan (oggi Gyumri) Armenia. Ha studiato in Leninakan Art College e Teatro Studio, laureato presso il Dipartimento di recitazione di Yerevan Istituto di Belle Arti e Teatro. A partire dal 1953, si è esibito nel dramma Sundukyan Teatro di Yerevan. Ha inoltre diretto molte produzioni di successo, il migliore dei quali è stato Maksim Gorki di "I bassifondi". La sua carriera cinematografica è iniziata nel 1955.
I suoi ruoli celebri Rolan Bykov "Aibolit-66" (1966), Leonid Gaidai Rapimento, caucasico Style (1966), e Georgi Daneliya "Mimino" (1977) gli valse una reputazione come uno dei principali attori comici dell'Unione Sovietica. Ma che la reputazione a volte oscurato il suo vero talento e profondità emotiva che ha messo nei suoi ruoli in classici del cinema armeno come "Erankyuni" ("triangolo") (1967), "Menq enq, mer sarere" ("Noi siamo le nostre montagne") (1969) , "Hayrik" ("Padre") (1973), "Nahapet" (1977), "Hin oreri yerge" ("La canzone dei vecchi tempi") (1982), "Mer tangon mankutyan" ("Tangon della nostra infanzia") (1985). Tra i suoi numerosi riconoscimenti è stato il Premio di Stato dell'URSS per il 1978. Morì a Yerevan, Armenia, nel 1993.
Anche se era conosciuto come un attore comico, Mkrtchyan vita personale è stata riempita con la tragedia. La sua prima moglie, Donara Mkrtchyan, si ammalò mentalmente e fu mandato in un istituto mentale per il resto della sua vita. Mkrtchyan diventato un genitore single di due bambini piccoli. Suo figlio ha ereditato la malattia mentale della madre. Sua figlia è stata uccisa in un incidente d'auto. Migliaia di persone hanno partecipato ai funerali del loro amato attore.
Nessun commento:
Posta un commento