giovedì 13 febbraio 2014

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ

Տեառնընդառաջը, Հայ Եկեղեցւոյ անշարժ տօներից մէկն է:
  Քառասնօրյա Փրկչի՝ Երուսաղեմի տաճար գալու տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը Հայ Եկեղեցում կոչվում է Տյառնընդառաջ։
Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Ժողովուրդն այն անվանում է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք «Տերն ընդ ձեզ» արտահայտության ձևափոխված տարբերակներն են:
Հայ Եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելական սովորությանը, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին, Քրիստոսի Ծննդից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո:
Տյառնընդառաջը Հայ Եկեղեցում հանդիսավորապես տոնվել է դեռևս վաղ շրջանում: Այս մասին են վկայում սուրբ Սահակ Պարթևի քառասուներորդ կանոնը և Մովսես Խորենացու Տյառնընդառաջ տոնին նվիրված շարականը:
Տյառնընդառաջի տոնն Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ -ի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր: Կրակը խորհուրդ ունի, քանի որ Հիսուս ասաց. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ.8:12): Ըստ ժողովրդական ավանդության` կրակի վրայով թռնողը ազատվում է չարի ներգործությունից: Այս դեպքում երկրպագում ենք ոչ թե կրակին, այլ օգտագործում` որպես մաքրագործման միջոց: Անկախ ամեն ինչից, տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է, Հիսուսին տաճարին ընծայելն է:Տեառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Եկեղեցական օրացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, որը խորհրդանշում է ձմռան ավարտի մոտենալը և գարնանամուտը։ Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն։Ժողովրդական սովորույթի համաձայն` օրհնված մոմի կրակով վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը։ Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստծվածային սիրո հուրը։ "Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում։
  Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու"։
  Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ։
Չորս Ավետարաններից միայն Ղուկասի Ավետարանն է նկարագրում այս խորհրդավոր իրադարձությունը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում: Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան`Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն` ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2.21-24):
 Եվ ահա, երբ Մարիամ Աստվածածինն ու Հովսեփը Ղուկաս ավետարանչի հիշատակած «Տիրոջ Օրենքը» (Տե՜ս Ղևտ.12) կատարելու համար այցելել են տաճար, Սուրբ Հոգուց առաջնորդվելով` տաճար է եկել «արդար ու աստվածավախ» Սիմեոն ծերունին, որին «Սուրբ Հոգուց հրամայված էր» մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին: Արդար ծերունին գրկել է մանուկ Հիսուսին, օրհնել Աստծուն և ասել. «Այժմ,ո՜վ Տեր, խաղաղությամբ արձակիր քո ծառային` ըստ քո խոսքի. որովհետև աչքերս տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք` Իսրայելի քո ժողովրդի համար» (Ղուկ. 2.29-32): Ապա դառնալով Տիրամորը` ասել է. «Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. 2.35): Տաճարի մեջ Տիրոջը գոհություն է հայտնել նաև Աննա մարգարեուհին, պատմել խորհրդավոր մանկան մասին (Ղուկ. 2.36-38): Ավետարանական այս իրողությունն է ընկած Տյառնընդառաջի տոնակատարության հիմքում:
Ժամանակին հայ իրականության մեջ գոյություն են ունեցել Տյառնընդառաջի տոնակատարության հետ կապված ազգայն սովորույթներ, ավանդություններ ու պատկերացումներ: Այսպես, Հին Ջուղայում նորապսակ երիտասարդներն իրենց ձեռքերի վառված մոմերով, քահանայից հետո, վառել են եկեղեցու բակում դրված փշե դեզը, վառված մոմերով վերադարձել տները և վառել տանիքների վրա դրված դեզերը, որից հետո ցատկել են կրակի վրայով: Այդ օրը նորահարսին նվերներ են տվել: Գրեթե նույնը, որոշ փոփոակներով, կատարվել են նաև Շիրակում, Բասենում, Վաղարշապատում, Վանում և այլուր: Տյառնընդառաջի խարույկի ծխի ուղղությամբ որոշել են, թե որ կողմի դաշտերն են բերրի լինելու. Եթե տանը հիվանդ է եղել, նրան երդդիկով դուրս են բերել տան կտուրը` դեզի մոտ, որ լավանա:
Տյառնընդառաջ` նորապսակների օրհնության օր Տյառնընդառաջի տոնն Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ -ի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր: Կրակը խորհուրդ ունի, քանի որ Հիսուս ասաց. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ.8:12): Ըստ ժողովրդական ավանդության` կրակի վրայով թռնողը ազատվում է չարի ներգործությունից: Այս դեպքում երկրպագում ենք ոչ թե կրակին, այլ օգտագործում` որպես մաքրագործման միջոց: Անկախ ամեն ինչից, տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է, Հիսուսին տաճարին ընծայելն է:
Նորապսակներն, իրենց ամուսնական կյանքի առաջին Տյառնընդառաջը նշելով` ակնկալում են Տիրոջ շնորհները: Պետք է ընդառաջ գնալ Լույսին, Որը Քրիստոսն է, որպեսզի մարդկանց կյանքը լուսավորվի:

Բարեկամներ,

Այս գեղեցիկ տօնի առիթով մաղթում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը նույնպէս հոգեւոր իմաստով ընդառաջ ելնի Տիրոջը, Յիսուս Քրիստոսին ընդունի որպէս լույսն աշխարհի, բացի իր սիրտն ու հոգին այդ լույսին եւ լուսաւորւի Տիրոջ յաւիտենական լույս հաւատքով:

Մաղթում ենք նաեւ, որ մեր ազգաբույր սովորութիւններն ու աւանդությունները միշտ վառ մնան մեր ժողովրդի զաւակների մէջ եւ փոխանցուեն սերնդէ-սերունդ: Մեր աւանդությունները մեր համն ու գույնն են, մեր ինքնությունն ու պատմությունը, մեր արմատն ու յիշողությունը:



Nessun commento:

Posta un commento