giovedì 27 febbraio 2014

Կոստանդնուպոլսի Սբ. ժողովի 150 հայրապետների (381թ.) հիշատակության օր / Commemoration of 150 Pontiffs participating in the Ecumenical Council of Constantinople / День памяти Свв. 150-и отцов Второго Вселенского Собора в Константинополе (381 г.)


2014-03-01
Ընդհանրական եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչա-կազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կոստանդնուպոլսի Բ տիեզերաժողովը:
Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, որը մերժում էր Ս. Հոգու աստվածությունը: Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Ս. Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը:
Հայ եկեղեցին ընդունելով այս տիեզերաժողովը` նշում է նրա մասնակից 150 հայրապետների հիշատակության օրը:
------------------------------------------------------------------
During different periods of history the Ecumenical Church has faced various problems of doctrinal, administrative and organizational nature, solutions to which have been provided during the Ecumenical Councils. One of such councils was the Second Ecumenical Council convened upon the order of the King Theodosios in Constantinople, in 381.
As the result of Arian disputes a new heresy had appeared, the head and supporter of which was Bishop Makedon of Constantinople, who denied the deity of the Holy Spirit. The Ecumenical Council convened in Constantinople on that special occasion, re-endorsed the definition of the Ecumenical Council of Nicaea and stack for the formulation “One deity, three persons”.
Accepting the Ecumenical Council, the Armenian Apostolic Church commemorates the memory of 150 Patriarchs participating in the Council.
----------------------------------------------------------------------------------

Տիեզերական ժողովПеред Вселенской Церковью в разные периоды ее истории стояли богословские, идеологические, административные и организационные вопросы, ответы на которые давались на Вселенских Соборах. Одним из таких собраний был Второй Вселенский Собор, созванный в 381 году в Константинополе императором Феодосием для осуждения бывшего Константинопольского патриарха Македония, учившего, что Дух Святой не равен Отцу и Сыну, а выступает как ипостась «отчужденная и разобщенная от Отца и Сына». Догматическая деятельность собора выразилась в составлении канонических правил, выработке формулы троичности Бога и канонизации Символа Веры, который дополнился новым пунктом о Святом Духе, равном Отцу и Сыну.  
Принимая этот Вселенский Собор, Армянская Апостольская Церковь отмечает также память участвовавших в нем 150-и патриархов.
-------------------------------------------------------------------------------------
Նիկեայի Ա տիեզերական ժողով  Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին 2008-02-02, 2009-02-21, 2010-02-13, 2011-03-05, 2012-02-18, 2013-02-09, 2014-03-01, 2015-01-24, 2016-02-06, 2017-02-25, 2018-02-10, 2019-03-02, 2020-02-22, 2021-02-13, 2022-02-26, 2023-02-18, 2024-02-10, 2025-03-01, 2026-01-24, 2027-02-06, 2028-02-26, 2029-02-10, 2030-03-02:

Տիեզերական ժողովներ  
I – Նիկիայի Ա տիեզերական ժողով 325
II – Կ. Պոլսի Բ տիեզերական ժողով 381
III – Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431
«Տիեզերական» անվանված ժողովներ
IV – Քաղկեդոնի ժողով (451)
V – Կ. Պոլսի II ժողով (553)
VI – Կ. Պոլսի III ժողով (680–681)
VII – Նիկիայի II ժողով (787)
VIII – Կ. Պոլսի IV ժողով (869–870)
IX – Լատերանի I ժողով (1123)
X – Լատերանի II ժողով (1139)
XI – Լատերանի III ժողով (1179)
XII – Լատերանի IV ժողով (1215)
XIII – Լիոնի I ժողով (1245) 
XIV – Լիոնի II ժողով (1274)
XV – Վիենի ժողով (1311–12)
XVI – Կոստանցի ժողով (1414–18)
XVII – Բազելի ժողով (1431–49), երբեմն կաթոլիկ պատմագրությունը տիեզերական է համարում Ֆլորենցիայի ժողովը, իսկ Բազելի ժողովի առաջին 25 նիստերը դիտում է որպես նրա սկիզբ:
XVIII – Լատերանի V ժողով (1512–17)
XIX – Տրիդենտի (Տրիենտի) ժողով (1545–1563)
XX – Վատիկանի I ժողով (1869–70)
XXI – Վատիկանի II ժողով (1962–65) 

 

Nessun commento:

Posta un commento