mercoledì 12 febbraio 2014

Santo Sargis Protettore dei giovani/Սուրբ Սարգսի երիտասարդների գլխավոր պաշտպան սուրբը

Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի տոնը այս տարի կնշի փետրվարի 15-ին:


ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ
Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետեւորդ էր եւ հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է եւ 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաեւ Սուրբ Սարգիսը:
(Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է եւ այս տարի նշվում է փետրվարի 15-ին:
Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայված նվիրումն առ Աստված, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա:
Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը:
Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի եւ նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է եւ աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ
Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տեւում է հինգ օր` այս տարի փետրվարի 9-ից- 14-ը ներառյալ:
Ս. ՍԱՐԳԻՍ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՒ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:
Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս եւս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, եւ աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչեւ այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որեւէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն եւ ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց եւ տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով եւ խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով եւ արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին եւ մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Ժողովրդական սովորություններից է նաեւ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:
Փետրվարի 15-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

Սասունցի Դավթի հանդիպումը սուրբ Սարգսին
Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց.
-Խանդութ խանում, ես կերթամ կռիվ:
Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջեւանց թոզ ու դուման կիգա:
Էկավ, տեսավ օր սըփ Սարգիսն է:
Դավիթ գնաց, օր սըփ Սարսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.
-Հանե քո Սըփ Նշան , ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:
Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս, էն լէ սըփ Սարգսին համբուրեց:
-Դե գնա,- ըսեց,- Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:
Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու:
Ըստ Փավստոս Բուզանդի

Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետևորդ էր և հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է և 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաև Սուրբ Սարգիսը:
(Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին 2008-01-21, 2009-02-07, 2010-01-30, 2011-02-19, 2012-02-04, 2013-01-26, 2014-02-15, 2015-01-31, 2016-01-23, 2017-02-11, 2018-01-27, 2019-02-16, 2020-02-08, 2021-01-30, 2022-02-12, 2023-02-04, 2024-01-27, 2025-02-15, 2026-01-31, 2027-01-23, 2028-02-12, 2029-01-27, 2030-02-16

Ս. Սարգիս Զորավարի մասունքները և Ավետիս երեցի Ավետարանը բերվելու են Ս. Սարգիս եկեղեցիՍ. Սարգիս Զորավարի մասունքները և Ավետիս երեցի  Ավետարանը բերվելու են Ս. Սարգիս եկեղեցի

Ամենայն Հայոց Գարեգին II Հայրապետի տնօրինությամբ փետրվարի 15-ին՝   Սուրբ Սարգիս Զորավարի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները: 

Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի երկրպագության կբերվի նաև 1693թ. Ս. Սարգսում Ավետիս երեց ի կողմից գրված Ավետարանը:  Ժամը 10.30-ից, Ս. Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը: Այս մասին տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայությունից:
Սուրբ Սարգիս Զորավարի տոնի տոնակատարությունները մեկնարկելու են փետրվարի 10-ից: Տոնի շրջանակներում նախատեսված են միջոցառումներ ռազմական կրթօջախներում, հիվանդանոցներում (ծրագրում՝ հոգևորականի օրհնություն, մասնակցություն), Թումանյանի տուն-թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի Ս. Սարգսի բեմականացում, խաղեր, վիկտորինաներ, մրցանակներ):
Փետրվարի 14-ին՝ ժ.10. 30-ին մատուցվելու է Ս. Պատարագ և նորապսակների օրհնություն, իսկ ժամը 19.00-ից մեծ բացօթյա միջոցառում է անցկացվելու  Կարապի լճի տարածքում. ծրագրում` Տ. Պետրոսի օրհնություն, Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբի ելույթ, ուրախ երգեր ու պարեր, դիսկոտեկ, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոսոտվանությունների մրցույթ մրցանակներով, բացիկներ, փուչիկներ ներկաների համար, հրավառություն:
Փետրվարի 15-ին Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ, Գեղագիտության ազգային կենտրոնում և Նկարիչների միությունում բացվելու է ցուցահանդես, ժ.14.30-ին, խաչապտույտ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի՝  հոգևորականների, խաչի, խաչվառի, ձիավորի, թմբկահարների ուղեկցությամբ, ժ. 15.30-ին «Ռեինկարնացիա» խումբը  հանդես է գալու բացօթյա համերգով «Պողոսյան պարտեզներում»:
Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Բոլոր տոնակատարությունների մուտքն ազատ է:

Փետրվարի 15-ին ` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև ժ. 22.00-ն: Նույն օրը օրհնության կարգ կկատարվի թեմի բոլոր եկեղեցիներում:
-----------------------------------------------------------------------------------------------------
Chiesa Apostolica Armena d'Italia
All’attenzione dei nostri giovani


Carissimi Giovani Armeni,
Vi comunichiamo che il 16 febbraio di quest’anno organizziamo la festa dei giovani della Chiesa Armena Apostolica d’Italia per la cerimonia del Santo Sargis Protettore dei giovani. Vi invitiamo a partecipare all’evento.                                                                    
Passeremo una giornata piacevole in nostra chiesa armena /Milano, Via Jommelli 30/ e utile per lo sviluppo della nostra comunità e per fortificare i valori spirituali e nazionali in noi che siamo lontani dalla nostra cara Patria.
Potete contattarci la vostra presenza e partecipazione al seguente numero : 340 950 85 33 o scriverci a : hayrtovma@gmail.com

* Qui riportiamo il programma dell’evento.

 Il 16 febbraio gennaio

Ø       ore 11:00- Santa Messa e benedizione dei giovani.
Ø       ore 13:00-pranzo nella sala della chiesa /sarà servita  la nostra famosissima HARISA/.
Ø       ore 16:00 – visita in Casa Armena; impariamo un ballo armeno con la nostra cara sorella Araks Antanesian.
Իտալիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Մեր երիտասարդների համար


Սիրելի Հայ Երիտասարդներ,
Տեղեկացնում ենք, որ այս տարուա 16-ին կազմակերպում ենք Սուրբ Սարգսի տոնը, ով բարեխոսն է հայ երիտասարդների և նրանց գլխավոր պաշտպան սուրբը:
Անցկացնենք հիանալի մեկ օր Միլանի հայկական եկեղեցում /Via Jommelli 30/ ազգային և հոգևոր մեր արժեքների ամրապնդման և մեր համայնքի զորացման համար:
Կարող եք կապուել մեզ հետ հետեւեալ հեռախոսահամարով : 340 950 85 33 կամ գրել hayrtovma@gmail.com էլ. հասցեով:

* Ներկայացնում ենք միջոցառման օրակարգը.

 Հունվար 16

Ø       ժամը 11:00 – Սուրբ Պատարագ և երիտասարդների օրհնութեան կարգ,
Ø       ժամը13:00-ճաշ եկեղեցու հանդիսութիւնների սրահում / կճաշակենք մեր հռչակաւոր Հարիսան/.
Ø       ժամը 16:00 – այցելութիւն Միլանի Հայ Տուն և հայկական աւանդական պարի ուսուցում մեր սիրելի քույր Արաքս Անթանեսեանի հետ:
-- 
Padre Tovma Khachatryan
Responsabile spirituale della Chiesa Armena Apostolica d'Italia
Membro della congregazione della Santa Sede di Etchmiadzin /Catolicosato d'Armenia e di tutti gli armeni/
cell. 0039 340 950 85 33

Հայր Թովմա աբեղայ Խաչատրեան
Իտալիոյ Հայոց հոգևոր հովիւ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան

Secondo la tradizione popolare, la vigilia della festa di San Sargis i giovani mangiano focacce salate, a quale legano l'apparizione dello sposo o della sposa nel sogno. Quest'anno la devono mangiare la notte del 14 gennaio.
A proposito non e` obbligatorio che la focaccia sia preparata da una vedova, come era diffusa  tra la gente una volta. Gli ecclesiastici l'hanno negato molte volte.
Un'altra credenza legata alla festa di San Sarkis, e` il vassoio pieno di farina, il quale il giorno precedente le regazze mettono sul balcone oppure sulla soglia della porta con la speranza che il velocissimo patrono lasci il segno della scarpa del suo cavallo. Quest'ultimo simboleggia la realizzazione dei sogni. 
Ժողովրդական սովորույթի համաձայն, Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այս տարի աղի բլիթը պետք է ուտել փետրվարի 14-ի գիշերը:

Ի դէպ, բոլորովին էլ պարտադիր չէ, որ բլիթը պատրաստած լինի այրի կին, ինչպէս նախկինում տարածուած էր մարդկանց շրջանում: Եկեղեցականներն այդ բազմիցս հերքել են:


Հաջորդ հաւատալիքը, որ կապուում է Սուրբ Սարգսի տոնի հետ, փոխինձով կամ ալիւուրով մատուցարանն է, որը տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները դնում են պատշգամբին կամ դրան շեմին` հուսալով, որ արագահաս բարեխոսն իր ձիու պայտի հետքը կթողնի դրա վրայ: Դա խորհրդանշում է երազանքների իրականացումը:













Nessun commento:

Posta un commento