Ամսաթիվ 24-02-2014
Սբ. Մարկոսը 4-րդ դարի կեսերին եղել է Արիթուսի եպիսկոպոսը:Նրան են վերագրում աստվածաբանական հայտնի բանաձեւումներ: Հուլիանոս Ուրացողի հալածանքների ժամանակ ենթարկվել է բազմաթիվ տանջանքների, ապա` աքսորվել է հեռավոր մի կղզի, որտեղ էլ կնքել է մահկանացուն, կյանքի վերջին տարիները նվիրելով քրիստոնեության քարոզչությանը: Հեթանոսների շրջանում քրիստոնեության տարածման նվիրյալ ջատագովներից է եղել նաև Սբ. Պիոն քահանան: Հայտնի է, որ գործել է Զմյուռնիայում, որտեղ և նահատակվել է իբրև քրիստոնյա քարոզիչ: Հանուն քրիստոնեության մարտիրոսված սրբերից են Կյուրեղ եւ Բենիամին սարկավագները: Կյուրեղ սարկավագը, ամբաստանվելով հեթանոսական տաճարներ կործանելու մեջ, Հուլիանոս Ուրացողի կողմից հանձնվել է քրմերի դատին, որոնք և գազանաբար խոշտանգումների են ենթարկել բարեպաշտ քրիստոնյային:
Բենիամին սարկավագը նահատակվել է պարսից Հազկերտ Ա-ի օրոք` պարսից շրջանում քրիստոնեություն քարոզելու համար: Հազկերտ Ա-ի օրոք նահատակված բազմաթիվ վկաներից են պարսից արքունիքի նախարար Որմզդանան եւ պարսից իշխան Սայենը: Նրանք երկուսն էլ, զրկվելով արքայական ու իշխանական վայելքներից, շարունակում են հավատարիմ մնալ Քրիստոսի հավատքին եւ նահատակվում իբրեւ նվիրյալ քրիստոնյաներ: Պարսկաստանում մեծահարուստ հրեա ընտանիքի զավակ էր Աբդլմսեհը: Հայրական հոտը հովվելիս, ծանոթանում է քրիստոնյա հասակակիցների հետ, որոնք և մկրտում են նրան` տալով Աբդլմսեհ անունը, որ նշանակում է Ծառա Քրիստոսի: Աբդլմսեհի հայրը, չկարողանալով քրիստոնյա իր զավակին կրկին հավատափոխ անել, դաշունահար է անում որդուն այն նույն տեղում, որտեղ մկրտվել էր երանելին:

Սողոմոնի իմաստություն, 6:12-21
Սողոմոն արքա
Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէ՛ք։ Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներինեւ հեշտ է գտնւում փնտռողներից։ Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար։ Ով վաղ է ելնում նրան փնտռելու, նա չի չարչարուի, որովհետեւ դեգերելիս կը գտնի այն իր դռան մօտ։ Նրա մասին մտածելն արդէն կատարեալ իմաստութիւն է, եւ ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կը թեթեւանայ հոգսից։ Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն։ Իմաստութեան սկիզբը իմաստութիւն սովորելու ճշմարիտ ցանկութիւնն է. իսկ սովորելու ցանկութիւնը նրա նկատմամբ տածած սէրն է, նրա օրէնքների պահպանութիւնը գութն է, նրա օրէնքների իւրացումը՝ անեղծութեան հաստատունութիւնը։ Իսկ անեղծութիւնը մարդուն մօտեցնում է Աստծուն, եւ իմաստութեան ցանկութիւնը տանում է դէպի արքայութիւն։
Եսայի մարգարե, 18:7-19:7
Եսայի մարգարե
Եւ երկրի գազաններին. նրանց վրայ պիտի հաւաքուեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրայ։ Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում, գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լերան վրայ։
Տեսիլք եգիպտացիների վրայ Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի յուսալքուեն։ Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դէմ, պատերազմելու են եղբայրը՝ եղբօր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, գաւառը՝ գաւառի դէմ։ «Եգիպտացիների հոգիները պիտի խռովուեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, եւ նրանք հարցում պիտի անեն իրենց աստուածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։ Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տէրերի ձեռքը, դաժան թագաւորները պիտի տիրեն նրանց», - այսպէս է ասում ահա Զօրութիւնների Տէրը։ Եգիպտացիները ծովափնեայ ջրակոյտերից են խմելու, որովհետեւ գետը նուազելու է եւ ցամաքելու։ Գետերն ու գետերի ջրադարձները քաշուելու են, հաւաքուած բոլոր ջրերը ցամաքելու են, եւ բոլոր մարգագետինները, եղէգի ու կնիւնի բոլոր խիտ թաւուտներն ու լոռամարգերը:

Ամէն ժամ մեր մարմինների մէջ կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. քանզի, քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ։ Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ։ Արդ, հաւատի նոյն հոգին ունենք, ինչպէս գրուած էլ է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»։ Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք։ Այս գիտենք, թէ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կը տայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կը կանգնեցնի իր առաջ. քանզի ամէն ինչ ձեզ համար է, որպէսզի շատերի գոհութեամբ առատացած շնորհը աւելանայ ի փառս Աստծու։ Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թէպէտեւ մեր այս արտաքին մարդը քայքայւում է, բայց մեր ներքին մարդը նորոգւում է օրըստօրէ. որովհետեւ մեր թեթեւ նեղութեան առժամանակեայ յաճախանքը մեր մէջ առաջ է բերում յաւիտենական փառք, որ գերազանցում է ամէն ինչ. քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին, որովհետեւ տեսանելիները ժամանակաւոր են, իսկ անտեսանելիները՝ յաւիտենական։
Քանզի գիտենք, որ, եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում։ Եւ այս մարմնի մէջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք երկնքի բնակութիւնը հագնել։ Միայն թէ, երբ այն հագնենք, մերկ չլինենք. քանի որ, մինչ այս հողեղէն տան մէջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ՝ երկնայինը հագնել սրա վրայ, որպէսզի, ինչ որ մահկանացու է, կլանուի կեանքից։ Եւ Աստուած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տուեց մեզ Հոգու առհաւատչեան։
«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք։ Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ։ Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»։ «Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մօտ, եւ ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում։
Дата 24-02-2014
Священномученик Марк, епископ Арефусийский, пострадал за веру во Христа при императоре Юлиане Отступнике (361-363). По указанию императора Константина Великого он разрушил идольское капище. Когда вступивший на престол Юлиан начал преследовать христиан и возрождать язычество, враги решили отомстить святому Марку. Старый епископ сначала удалился от преследования, но, узнав, что язычники в поисках его предают истязаниям многих людей, он добровольно предал себя на неописуемые мучения. Жители города Арефусии, видя несокрушимую твердость святителя, отпустили его на свободу. Св. Марка сослали на далекий остров, где он оставался до последних дней своей жизни, посвятив себя проповедованию христианства.
Святой Пионий, священник из города Смирны, был одним из поборников распространения христианства во время гонения на христиан в царствование Декия (249 -251). Он был схвачен гонителями веры в день церковного праздника. После многих истязаний святого мученика распяли на кресте, обложили дровами и подожгли. Когда костер догорел, все увидели тело усопшего святого невредимым: даже волосы на его голове не сгорели, а лицо было светло и сияло Божественной благодатью.
Святой мученик дьякон Кирилл в царствование императора Константина Великого уничтожил много идолов в городе Илиополе. За это он был убит при Юлиане Отступнике. Язычники рассекли тело набожного христианина и, как дикие звери, кусали его, за что Господь покарал мучителей слепотой, язвами и другими страшными болезнями.
Святой мученик дьякон Вениамин обратил в христианство множество персов-язычников и за ревность к евангельской проповеди был замучен в Персии в V веке, в царствование Иезигерда Первого.
Нахарар персидского дворца Вормздан и персидский князь Саен были одними из многих мучеников в царствование Иезигерда Первого. Лишившись царских и княжеских довольствий, они до конца своих днех оставались верными вере Христа.
Абдлмсег был выходцем из богатой еврейской семьи в Персии. Он познакомился со своими ровесниками-христианами, когда пас стадо своего отца. Они крестили его, тезоименовав в Абдлмсега, что означает «слуга Христа». Отец Абдлмсега, не сумев убедить сына отступиться от своей веры, поразил его кинжалом на том самом месте, где тот получил крещение.
Date 24-02-2014
St. Mark was the Bishop of Aritus in the half of the 4th century. Famous theological doctrines are ascribed to him. During the period of reign of the king Julianus the Betrayer he was subjected to torments, then he was exiled to a remote island, where he passed away dedicating the last years of his life to Christian preaching.
Priest St. Pion also has been one of the devoted advocates of Christianity. It is known that he has served in Smyrna, where he has been martyred for preaching Christianity.
Deacon St. Kyouregh (Cyril) and St. Benjamin have been martyred for the sake of Christian faith. Accusing Kyouregh (Cyril) in destroying heathen temples, Julianus the Betrayer allowed the heathen priests to judge him and the heathen priests subjected him to severe torments. Deacon St. Benjamin was martyred during the period of reign of the Persian king Hazkert I for preaching Christianity among the Persians.
Among the victims martyred during the period of reign of the King Hazkert I were Vormzdana, minister of the Persian royal palace, and Sayen, a Persian noble. Both of them being deprived of royal and noble pleasures and privileges continued to remain loyal to Christian faith and were martyred for the sake of Christian faith.
Abdlmseh was the son of rich Jews living in Persia. While pasturing his father’s cattle Abdlmseh was acquainted with other Christians of the same age, who baptized him and renamed Abdlmseh, which means “Servant of Christ.” Becoming aware of his son’s converting to Christianity and not succeeding to force him to renounce of Christianity, his father stabbed him in the same place where the saint had been baptized.
Nessun commento:
Posta un commento