giovedì 20 febbraio 2014

Ղարաբաղյան փետրվարը 1988 թվականի/Karabakh 1988 febbraio/Карабах феврал 1988 г.

Ղարաբաղյան (Արցախյան) ազատագրական շարժումը հասարակական-
քաղաքական շարժում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման նպատակով:
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայությունը գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության տարիներին (1985–91 թթ.) վերստին օրակարգ է մտցրել 1921 թ-ից սկիզբ առած Մայր հայրենիքին վերամիավորվելու հիմնախնդիրը:

Մինչ այդ ՀԽՍՀ ղեկավարությունը (Գրիգոր Հարությունյանը՝ 1945 թ-ին, Անտոն Քոչինյանը և Գրիգոր Արզումանյանը՝ 1966 թ-ին) և Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը (1956 թ-ին) պարբերաբար դիմել են ԽՍՀՄ իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու խնդրանքով: Մասնավորապես, 1946–48 թթ-ի մեծ հայրենադարձության հետ կապված և հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել է ԽՍՀՄ ղեկավարությանը՝ փորձելով լուծել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու հարցը:
1988 թ-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ սահմանադրության, դիմել է Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին (ԳԽ)՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար: ՀԽՍՀ-ում սկսվել են արցախահայության հետ համերաշխության ելույթներ և ԽՍՀՄ-ում աննախադեպ՝ մինչև կեսմիլիոնանոց հանրահավաքներ ու ցույցեր (առաջին կազմակերպիչներից էր տնտեսագետ Իգոր Մուրադյանը): Այդ շարժմանն աջակցել են ճանաչված մտավորականներ Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Սերո Խանզադյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վիկտոր Համբարձումյանը և ուրիշներ: 
Սակայն ի սկզբանե Կենտրոնի դիրքորոշումը Ղարաբաղյան շարժման նկատմամբ բացասական էր. ազգային շարժումը կարող էր տարածվել նաև Միության մյուս հանրապետություններում, և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն փետրվարի 21-ի որոշումով արցախահայության պահանջը բնութագրել է «ազգայնամոլների» և «ծայրահեղականների» սադրանք: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները, Կենտրոնի թողտվությամբ, փետրվարի 27–29-ը Սումգայիթ քաղաքում (Բաքվից 25 կմ հյուսիս) կազմակերպել են հայ ազգաբնակչության ջարդ: Ադրբեջանի դատախազության տվյալներով՝ զոհվել է 27 հայ: Իրականում, սակայն, տանջամահ է արվել շուրջ 100 և վիրավորվել 300 հայ: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտցված խորհրդային զորքը միայն գիշերն է դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա կոտորածը: 
12 փետրվարի 1988 – Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: 1992թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից փետրվարի 12-ը հայտարարվեց «Վերածննդի օր»:

20 փետրվարի 1988 – ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ: Արցախյան առաջին ցույցը Երևանում:

22 փետրվարի 1988 – Աղդամի կողմից ադրբեջանական բազմահազարանոց զինված խառնամբոխը հարձակվեց ԼՂԻՄ-ի Ասկերան ավանի վրա: Հայկական կողմը տվեց արժանի հակահարված:

27 փետրվարի 1988 – Արցախյան շարժումը խեղդելու նպատակով` Սումգայիթում (Ադրբեջան) սկսվեցին հայկական եռօրյա ջարդեր (փետրվարի 27-29-ը): Արդյունքը` հարյուրավոր զոհեր (պաշտոնական տվյալներով` 32), հազարավոր վիրավորներ և քաղաքի 18000-անոց հայության բռնագաղթ:

28 փետրվարի 1988 – ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պահանջը:

http://k4500.com/history/787-arcax-stepanakert-1988g-xronika-sobytij.html




Первые столкновения между армянами и азербайджанцами произошли в феврале 1988 г. после попытки руководства Нагорно-Карабахской автономной области вывести ее из состава Азербайджана. В ряде районов совместного проживания они приняли форму крупномасштабных гражданских беспорядков, сопровождавшихся жертвами среди населения (Степанакерт, Аскеран 22-23 февраля, Сумгаит 28-29 февраля). Для локализации конфликта в регион были переброшены дополнительные силы МВД СССР. К концу февраля численность группировки внутренних войск на территории Армении и Азербайджана была доведена до 13.000 военнослужащих. Совместными усилиями войск и местных правоохранительных органов ситуация была взята под контроль, эпицентр конфликта временно сместился в политическую плоскость.



1988  febbraio.
13 febbraio: prime proteste a Step'anakert, capoluogo del Nagorno Karabakh
18-26 febbraio: numerose imponenti manifestazioni a Yerevan per l'unificazione del NK con l'Armenia
20 febbraio: il Soviet Supremo dell'Oblast Autonomo del Nagorno Karabakh chiede ufficialmente di trasferire la regione sotto la giurisdizione del soviet dell'Armenia
22-23 febbraio: scontri tra armeni ed azeri ad Askeran
26 febbraio: su invito di Michail Gorbačëv vengono sospese le manifestazioni di protesta per consentire al Segretario di assumere una posizione sulla questione
27-29 febbraio: massacri di Sumgait.







1364.jpg (405x600, 78Kb)

Nessun commento:

Posta un commento