Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Եթե այսօր բնությունը մեզ պարգևել է ջերմ և արևոտ օր, ապա այն կրկնապատկում է մեր ուրախությունը , քանի որ շատ երկրներ ամռան առաջին օրը տոնում են որպես երեխաների միջազգային օր : Այս տոնը հայերիս համար հանդիսանում է երեխաների պաշտպանության միջազգային օր : Երեխաների պաշտպանության միջազգային օրը սկսել են նշել 1925 թվականից, երբ հրավիրվել էր կոնֆերանս Ժնևում նվիրված երեախաների բարեկեցությանը:Պատմությունը չի նշում այն փաստը , թե ինչու են որոշել այս տոնը նշել հենց հունիսի 1-ին: Ըստ մի վարկածի 1925 թվականին Չինաստանի գլխավոր հյուպատոսը Սան ֆրանցիսկոյում հավաքել է մի խումբ որբ երեխաների և նրանաց համար կազմակերպել փառատոն «Դուան – ու ցզե» («Դինոզավրեր և նավակներ») անվանումով: Այս փառատոնը տեղի է ունեցել հենց հունիսի 1-ին: Գեղեցիկ զուգադիպությամբ այս օրը նաև համընկնում է Ժնևում տեղի ունեցած մանկական համաժողովի հետ:Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ երեխաների առողջության , նրանց բարեկացության պահպանման խնդիրները եղել են ակտուալ քան երբևէ 1949 թվականին Փարիզում տեղի ունեցավ կանանց կոնգրես, որտեղ հնչեց երդում` անխոնջ պայքարի և երկարատև խաղաղության` որպես միակ երաշխիք մանկական երջանկության: Իսկ արդեն 1 տարի անց 1950 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցավ 1-ին տոնակատարությունը` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, որից հետո այն շարունակական բնույթ կրեց:
ճիշտ է, երեխաների պաշտպանության օրը հունիսի 1-ն է, բայց նրանք պաշտպանության կարիք ունեն ամեն օր, ամեն ժամ, ամբողջ տարին:
Այս տոնը ունի իրեն համապատասխան դրոշ` կանաչ ֆոնով, որի վրա կա երկրի նշան, այն խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն, դրոշի վրա արտացոլված են տարբեր մարդուկներ կարմիր, սպիտակ, կապույտ և սև գույներով: Այդ գունավոր մարդուկները խորհրդանշում են բազմազանությունը և հանդուրժողականությունը:
Հենց այս դարաշրջանում էլ Խորհրդային Միությունը իր դպրոցների արձակուրդների սկիզբը արարեց հունիսի 1-ը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը անցկացվում են երեխաների պաշտպանությանը, բարեկացությանը և իրավունքներին նվիրված ելույթներով ու քննարկումներով: Կազմակերպվում են ցուցադրություններ նոր մանկական գեղարվեստական ֆիլմերի և հեռուստատեսային ծրագրերի, ինչպես նաև կազմակերպվում են զանազան սպորտային խաղեր և մրցույթներ, որտեղ շատ հաճախ հրավիրում են մասնակցելու նաև ծնողներին:
Հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության միջազգային տոն. որքա՛ն մեծ խորհուրդ կա այս օրվա մեջ: Երեխաները այն նուրբ ու քնքուշ էակներն են, որոնց անհրաժեշտ է մեծերի ջերմությունն ու հոգատարությունը:
Շնորհավորում եմ բոլոր բոլորին, անկախ սեռից և տարիքից, քանի որ յուրաքանչյուրս էլ ցանկացած տարիքում մնում ենք երեխա մեր ծնողների համար:
Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ եւ աշխարհի բոլոր երեխաներին մաղթում խաղաղություն ու անհոգ մանկություն:
............................................................
Se, giornata di sole in natura ci offre, la nostra gioia è doppia, perché il primo giorno d'estate viene celebrata in molti paesi come Giornata internazionale del bambino.
Questa festa è stata celebrata come una delle più antiche feste in un giorno per celebrare la decisione della Conferenza mondiale 1925 a Ginevra in materia di benessere dei bambini.
E ora è sul perché questa festa si celebra il 1 ° giugno, secondo una delle versioni, il generale cinese konsule San Francisco per riunire un gruppo di bambini orfani in Cina e organizzare per loro Duan He Ping, e Tse Chance Interessante Il giorno in cui ho preso la Conferenza di Ginevra.
Secondario alla seconda guerra mondiale, quando la protezione dei problemi dei bambini sanitaria e assicurazione sulla vita baraketsik relativi sono più che mai alla conferenza delle donne si è tenuto a Parigi nel 1949, dove s Dum era la pace incrollabile ad ogni costo, perché è la più grande felicità dei bambini identificati come Han Garanzia: un anno dopo, il 1 Giugno 1950 - Giornata internazionale del bambino è stata celebrata per la prima volta.
Defense for Children International Day ha la sua bandiera su uno sfondo verde raffigurato sul segno pianeta terra, che si trova in, giallo, Popoli blu, bianchi e neri rossi. Il segno, che si trova sul lato mediale, simboleggia la nostra casa comune.
Complimenti a tutti, indipendentemente dal sesso e dall'età, perché ciascuno di noi di qualsiasi età rimane un bambino per i nostri genitori.
Nessun commento:
Posta un commento