giovedì 8 maggio 2014

Կոնստանտին Օրբելյանի/Konstantin Orbelyan

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Կոնստանտին Օրբելյանի հոգեհանգստյան արարողությունը

Կոնստանտին Օրբելյանի դին սյսօր տեղափոխվում է ՀայաստանՄեծանուն կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի  դին այսօր տեղափոխվում է Հայաստան, իսկ  հուղարկավորությունը կկայանա մայիսի 11-ին: Օրբելյանի աճյունը կամփոփվի  Կոմիտասի անվան պանթեոնում: 
Հիշեցնենք, որ Կոստանին Օրբելյանը մահացել էր ապրիլի 24-ին՝ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում:  Նա  86 տարեկան էր:
Կոնստանտին Աղապարոնի Օրբելյան (1928 թ. հուլիսի 29Արմավիր-2014թ. ապրիլի 24Լոս Անջելես), խորհրդային դաշնակահար, դիրիժոր, երգահան։ Ազգությամբ՝ հայ։ ՀԽՍՀ (1974) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)։
1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ։
1992 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում: Մահացել է 2014 թվականի ապրիլի 24-ին:
Konstantin Orbelyan
Konstantin Aghaparoni Orbelyan (armeno Կոնստանտին Օրբելյան) (29 luglio 1928 - 24 aprile 2014) è stato un pianista armeno, compositore, capo della Estrada Orchestra di Stato di Armenia. Era Artista dei cittadini dell'URSS (1979), Unione dei Compositori Sovietica Consigliere, segretario dell'Unione del compositore armeno dal 1983, vicepresidente della All-sovietica Musical Society dell'URSS. Egli è lo zio di suo omonimo Costantino Orbelian.

Il corpo del compositore Konstantin Orbelyan imbarcazione è stata spostata in Armenia(7.05.2014), e il funerale si terrà il 11 maggio. Il corpo di Orbelyan sarà messo a Komitas Pantheon.








Composer Konstantin Orbelian Dies Aged 86

Լոս-Անջելեսում կայացավ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի հոգեհանգստյան արարողությունը:
«Նա Երեւանը Խորհրդային ջազի մայրաքաղաք դարձեց»
Լոս-Անջելեսի Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցում կայացավ խորհրդային եւ մեր ժամանակների մեծատաղանդ կոմպոզիտոր, խմբավար Կոնստանտին Օրբելյանի հոգեհանգստյան արարողությունը: Առաջնորդարանի հսկա դահլիճը լեփ-լեցուն էր կոմպոզիտորի մերձավոր ու հեռավոր, ծանոթ ու անծանոթ հարազատներով ու երկրպագուներով, ովքեր եկել էին մասնակցելու Կոնստանտին Օրբելյանի վերջի հրաժեշտի երեկոյին եւ խոնարհումի տուրք մատուցելու նրա հիշատակին: Սգո ու գնահատանքի պատգամով հանդես եկավ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովհան Արքեսպիկոպոս Տերտերյանը, ընթերցվեց նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցական ուղերձը Էջմիածնից: Արարողության մասնակիցներից շատերը կոմպոզիտորի մտերիմ արվեստագետներն ու երաժիշտներն էին, որոնցից մի քանիսին “Հետքը” խնդրեց կիսել իրենց զգացողությունները:
Կոմպոզիտորի մասին ֆիլմի հեղինակ, երաժիշտ եւ հեռուստամեկնաբան Տիգրան Մուսոյան. «Չափազանց օրինավոր ու օրինակելի մարդու տեսակ էր, որը հազվադեպ է հանդիպում… ներքին անխախտ կարգուկանոնով, հաշվարկով ու կարգապահությամբ: Այդպիսի մարդու հետ առնչվելն իսկ արդեն բախտ է: Ինչ վերաբերում է ստեղծագործությանը, ապա միայն այն հանգամանքը, որ նա կարողացավ Խորհրդային երկրի նման բարդ մի պետությունում պատնեշներ ճեղքել ու մեծ ճանաչում ձեռք բերել, արդեն իսկ խոսում է մեծ տաղանդի գոյության մասին»:
Նորայր Վարդանյան /ջութակահար/- Վերջին 2 տասնամյակում, երբ երկուսս էլ ԱՄՆ էինք տեղափոխվել, չափազանց մտերմացել էր մեր ընտանիքի հետ: Նոր-տարիները մեզ հետ էր անցկացնում, թոռնիկներիս հետ սիրում էր խաղալ ու այնպես էր վերաբերվում նրանց, ասես իր սեփականը լինեին: Մաեստրոն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է 1979 թվականից, եւ նա հայ արվեստագետների վերջին ներկայացուցիչն էր, որ արժանացել է այդ կոչմանը: Ինձ համար նա հայ երաժշտության Մոցարտն է: Նրա գեղարվեստական մտածողության հիմքում ազգային երաժշտության ավանդույթներն են, շաղախված այն նորի հետ, որ ժամանակի ծնունդ էր”:
Կոմպոզիտորի եղբոր որդի, երաժիշտ եւ խմբավար Կոնստանտին Օրբելյան կրտսերը եկել էր Մոսկվայից, մասնակցելու հորեղբոր հուղարկավորությանը: «Իմ հորեղբոր մահը մեծ կորուստ է ոչ միայն մեր ընտանիքի, այլեւ բոլորի համար, ովքեր սիրում են նրա երաժշտությունը, ովքեր բախտ են ունեցել առնչվել նրա հետ, եւ ովքեր հպարտացել են ամեն անգամ, երբ Կոնստանտին Օրբելյանի նվագախումբը շրջել է աշխարհի բեմերում եւ ամենուր հնչեցրել հայկական երգը: Մարդ, որ Երեւանը Խորհրդային ջազի մայրաքաղաք դարձրեց…հենց Երեւանը, ոչ թե Մոսկվան կամ այլ քաղաք: Ռուսաստանի լավագույն երգիչներն ու երաժիշտները գալիս էին Երեւան, որպեսզի աշխատեն նրա հետ: Ես նրան միշտ կհիշեմ իբրեւ բացառիկ նպատակասլաց ստեղծագործողի, մարդու, որ մշտապես աշխատում էր եւ երբեք չէր հանգստանում: Անընդհատ ինչ որ բան էր ծրագրում, անընդհատ ինչ որ բան էր ստեղծում: Մեզ կպակասի նրա զարմանալի էներգիան, պայծառությունն ու տաղանդը»:
Կոմպոզիտորի եղբոր որդին պատմեց, որ ժամանակին, երբ Օրբլյանը Հայաստանից բնակության է գաղթել ԱՄՆ, կարճ ժամանակ անց Սան-Ֆրանցիսկոյից տեղափոխվել է Լոս-Անջելես, թեւ իր մերձավոր հարազատներն այդտեղ էին բնակվում: Նրան մագնիսի նման ձգում էր այս քաղաքը, ուր ծվարել էր հայահոծ համայնքը, ուր իր գործընկեր երաժիշտներն էին ապրում, ուր Էռնա Յուզբաշյանն էր ու Ժորա Մինասյանը, այլ երիտասարդ երգիչ-երգչուհիներ, որոնց հետ տարիներ աշխատեց:
Այսօր կոմպոզիտորի դին կտեղափոխվի Հայաստան, որտեղ մայիսի 11-ին կկայանա հանգուցյալի հուղարկավորությունը: ԱՄՆ-ից Հայաստան հանգուցյալի դին տեղափոխելու ողջ ծախսերը հոգացել են նրա հարազատները: Կոնստանտին Օրբելյանը հավիտյանս կհանգչի Կոմիտասի անվան պանթեոնում:
Կարինե Դանիելյան

Nessun commento:

Posta un commento