domenica 29 giugno 2014

1999թ. Հունիս 29-ին վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն. /29 giugno nel 1999 morì Karekin I, Catholicos di tutti gli Armeni

«Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն անտարակույս անցնող դարի արևելյան քրիստոնեության ամենափայլուն դեմքերից մեկն է։ Հայկական սփյուռքի այդ զավակը, որը ծնվել էր հասարակ գյուղացու ընտանիքում, խուլ սիրիական գյուղում, սովորել էր Օքսֆորդում, Պարսկահայոց եպիսկոպոսն էր, ծառայել էր Նյու Յորքում։ Նա 1977 թվականին դարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, իսկ 1995 թվականին` Ամենայն Հայոց կաթողիկոս»։
   Իտալացի աստվածաբան Ջովաննի Գուայտայի այս մի քանի տողը Վեհափառին նվիրված գրքի առաջաբանում ուրվագծում է միայն Գարեգին Ա-ի կյանքի հիմնական հանգրվանները։ 
   Մինչդեռ յուրաքանչյուրի համար Վեհափառի հետ ծանոթությունը մի իսկական հայտնություն էր։ Աշխատանքի բերումով բախտ եմ ունեցել ծանոթ լինել Վեհափառին և միշտ հիանալ նրա մտավորականի կերպարով, որից մեկ-երկու դրվագ, թերևս, հետաքրքիր լինեն նաև շատերին։ 


1999թ. Հունիս 29-ին վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն. 
1999թ. այս օրը վախճանվեց Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոս (1983-1994) և Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս (1995-1999) Գարեգին Ա-ն (Նշան Սարգսյան):
Ծնվել է 1932թ. օգոստոսի 27-ին Սիրիայի Քեսապ գյուղում, նախնական կրթությունն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց միացյալ վարժարանում: 1949-ին ձեռնադրվել է սարկավագ, 1952-ին՝ կուսակրոն քահանա, վերակոչվել Գարեգին աբեղա՝ ի հիշատակ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի, դարձել Կիլիկիո միաբանության ուխտի անդամ: 1955-ին ստացել է վարդապետական աստիճան: Նույն թվականին պաշտոնավարել է դպրեվանքում՝ որպես ուսուցիչ և վերակացու, 1956-ին ստանձնել է դպրեվանքի տեսչի պաշտոնը:
1957–1959թթ. Գարեգին վարդապետն ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում: 1963-ին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, 1964-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1973-ին նրան շնորհվել է արքության պատիվ և տիտղոս:
1971–1973-ին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա) թեմի, 1973–1977-ին՝ Հս. Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը:
1977թ. մայիսի 2-ին ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1983-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս: 1995-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս:
Եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, աշխարհի մի շարք կրոնական ու գիտական հաստատությունների և համալսարանների պատվավոր դոկտոր:
Գարեգին Ա Ամենայն հայոց հայրապետը մահացել է 1999 թ. հունիսի 29-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում:
 Karekin I
Karekin I,Battezzato Neshan Sarkisyan, nacque a Kasab, in Siria, 27 agosto 1932, dove frequentò la scuola elementare armena. Nel 1946 fu ammesso al Seminario Teologico del Catholicosato di Cilicia e nel 1949 fu ordinato diacono. Nel 1952 fu ordinato come prete celibe, assumendo il nome di Karekin.
Nel 1955 presentò la sua tesi di dottorato e fu elevato al grado ecclesiastico Vardapet. Nell'anno seguente fu membro della facoltà del seminario teologico ad Antelias, in Libano. In seguito studiò due anni teologia a Oxford e scrisse The Council of Chalcedon and the Armenian Church, pubblicato nel 1965 a Londra.
La sua carriera avanzò rapidamente e dopo diversi importanti e delicati incarichi fu eletto Catholicos del Catholicosato di Cilicia nel 1977, servendo come Catholicos Coadiutore fino alla scomparsa del Catholicos Khoren I, avvenuta nel 1983, quando diventò pienamente Catholicos della Grande Casa di Cilicia. Come Catholicos fu molto attento all'educazione religiosa e modernizzò e promosse il seminario teologico. Inoltre compì numerosi viaggi: Libano, Siria, Iran, Cipro, Stati Uniti, Canada, Kuwait e gli stati arabi del Golfo. Fu un attivo fautore dell'ecumenismo, con visite al Papa Giovanni Paolo II, all'Arcivescovo di Canterbury, alla Chiesa Riformata Svizzera, alle Chiese Luterane di Danimarca e Germania e a Shenouda III della Chiesa Copta.
Nel 1989 fu eletto presidente onorario del Consiglio delle Chiese del Medio Oriente.
Karekin scrisse diversi libri in armeno, inglese e francese e pubblicò diversi articoli e studi di teologia, armenistica, filosofia, etica e letteratura in diversi periodici.
Dopo la morte del Catholicos Vazgen I nel 1994, fu eletto, da un'Assemblea Ecclesiastica Nazionale composta da 400 delegati, Catholicos di tutti gli Armeni con il nome di Karekin I.

Nel novembre del 1998 si sottopose a una cura contro il cancro a New York. Karekin I morì nel 29 giugno 1999.




Karekin I (1932-1999) è nato in Siria, ha compiuto i suoi studi in Libano e a Oxford. E’ stato vescovo prima in Iran, poi a New York, e capo della Sede di Cilicia (Libano) della Chiesa Armena per 18 anni. Nel 1995 viene eletto Patriarca Supremo, Catholicos di Tutti gli Armeni. Teologo di grande levatura. autore di opere tradotte in diverse lingue, per decenni impegnato nel dialogo tra le Chiese.








Nessun commento:

Posta un commento