sabato 22 marzo 2014

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ/Alexander Myasnikyan



Հայ քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ։ Ալեքսանդր Մյասնիկյանը կուսակցական, պետական և ռազմական գործիչ է, գրականագետ: Հանդես է եկել Ալ. Մարտունի, Ալյոշա, Բոլշևիկ, 
Կոմունիստ հեղափոխական և գրական ծածկանուններով: 
Ծնվել է 1886 թ. Նոր Նախիջևանում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։1905թ. մասնակցել է հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլին և դեկտեմբերյան զինված ապստամբությանը: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ, ստեղծել բոլշևիկյան ինքնուրույն կազմակերպություն: Կուսակցական-վարչական գործունեություն է ծավալել Բելառուսում /կոմկուսի առաջին քարտուղար/: Եղել է Մոսկվայի քաղաքային և նահանգային կոմիտեների առաջին քարտուղար: 
Այն ժամանակ, երբ Կարմիր բանակը գրավել էր Երևանը և Կասյանի ղեկավարած հեղկոմը կորցրել էր իր հեղինակությունը, Մոսկվայից Կովկաս ուղարկվեց Ալ. Մյասնիկյանը: Նա իր հետ բերել էր Վ.Ի.Լենինի նամակը: 
Դիմելով Կովկասի կոմունիստներին՝ Առաջնորդը պահանջում էր. «...Ավելի դանդաղ, ավելի զգուշավոր, ավելի սիստեմատիկ փոխանցում դեպի ընկերվարություն. ահա թե ինչ է հնարավոր ու անհրաժեշտ: Աշխատել միանգամայն բարելավել գյուղացու վիճակը և ձեռնարկել էլեկտրականացման, ոռոգման խոշոր աշխատանքը...»: 
Ստանձնելով Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկը, վարելով ավելի մեղմ և շինարար քաղաքականություն, իրեն գործակից ունենալով լուսամիտ և հայրենասեր մարդկանց, Մյասնիկյանը հնարավորություն տվեց հայ ժողովրդին՝ շունչ քաշել և զբաղվել ստեղծագործ աշխատանքով: Նրա պաշտոնավարության ընթացքում Պարսկաստանից վերադարձավ Հայաստանից տարագրված մտավորականության ստվար մասը՝ Ալ. Թամանյանի գլխավորությամբ:  1917 թ. Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թ. սեպտեմբերին ընտրվել է Բելոռուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1919 թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։ 1921 թ. ապրիլին նշանակվել է Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ։ 1922 թ. Անդրֆեդերացիայի կազմակերպիչն ու ղեկավարն էր։ 
Զոհվել է մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից: Կան տեսակետներ, թե դա կազմակերպված էր, և ավիավթարի կազմակերպիչներից մեկն ինքը՝ Լավրենտի Բերիան էր, որն այդ ժամանակահատվածում կարողացավ շատ հայտնի գործիչների և մտավորականների մեղադրել «տրոցկիզմի, ժողովրդի թշնամու և հակահեղափոխական» լինելու մեջ՝ շատ հաճախ անձամբ ստորագրելով նրանց դատավճիռը: Խորհրդային Միության կայացման առաջին օրերին իսկ «Կոմունիստական ողջույններով» իր «զինակիցներին» գրած նամակներում ՈՒլյանով Լենինը իր սիրելի Կոբային /Ստալինին/ և Զինովևին գրում էր. «Պետք է խրախուսել տեռորի եռանդը և զանգվածային բնույթը»: Նրա «զինակիցներն» այդպես էլ վարվում էին՝ խորհուրդներում ստեղծելով համայնական մահվան ու վախի մթնոլորտ, որի առաջին զոհերից էր լուսավոր այդ գործիչը՝ Մյասնիկյանը:

Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984–86 թթ.): 
1932 թ-ին Մյասնիկյանի անունով կոչվել են Մինսկի վագոնանորոգման գործարանը, որի բակում տեղադրված է նրա հուշարձանը, նաև հրապարակ և փողոց: Մյասնիկյանի անունով կոչվել են քաղաքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում (երկուսն էլ՝ Մարտունի), հրապարակներ, փողոցներ, դպրոցներ և այլն: Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում տեղադրված է նրա հուշարձանը: 

----------------------------------------------------

Alexander Myasnikyan
Alexander Myasnikyan Armenian: 28 January [9 February] 1886 – 22 March 1925) was a prominent Armenian Bolshevik.
Myasnikyan was the son of a small merchant. He graduated from the law department of Moscow University in 1911. As a student in Nakhichevan and later in Moscow, Myasnikyan was active in underground groups beginning from 1901 and formally became a member of the revolutionary movement in 1904. He was arrested and exiled to Baku in 1906.
Between 1912 and 1914, Myasnikyan worked as an assistant to a lawyer in Moscow and participated in disseminating political literature. He was drafted into the Russian Army in 1914, where he promoted revolutionary ideas among the soldiers. Myasnikyan's revolutionary nom de guerre was Martuni.
After the February Revolution of 1917, Myasnikyan became a member of the Western Front's frontline committee and was an editor of the Bolshevik newspaper Zvezda in Minsk. He was elected as a delegate for the 6th Congress of the Bolshevik Party. He became chairman of the Northwestern Regional Committee of the Bolshevik Party, and became part of the Military Revolutionary Committee of the Western Region. Myasnikov was elected the commander of the Western Front at the congress of deputies.
Myasnikyan became chairman of Belorussia's Central Executive Committee in early 1919 and chairman of the Bolshevik Party in Belorussia.
When Nikolai Krylenko was appointed Supreme Commander in Chief of the Red Army, he in turn appointed Myasnikyan as his deputy.
In 1921, after the February Uprising, he was appointed Chairman of the Council of People's Commissars of Armenia, the newly installed government of the Armenian Soviet Socialist Republic. After being appointed as a head of government during the early years of the Armenian Soviet Republic, Myasnikyan was instrumental in the formation of state institutions and economy of the republic. Myasnikyan also initiated active work towards eradicating the illiteracy and developing local manufacturing in Armenia. He is one of the few communist leaders still celebrated in Armenia after the collapse of the Soviet Union. A monument is situated in the center of Yerevan commemorating him. Myasnikyan was killed in a plane crash in 1925.

Myasnikyan wrote several works about the theory of Marxism-Leninism, the history of the revolutionary movement, and Armenian literature. He began writing reviews for theatre in 1906. His works about Armenian literature include the article "Mikael Nalbandian" and pamphlets on the poetry of Hovhannes Hovhannisian and Hovhannes Tumanian. In literature, Myasnikyan criticized apolitical approaches to literature and the concept of "art for art's sake" in articles like "Philanthropy and its Lackeys" (1912).

Nessun commento:

Posta un commento